Մեր պատմությունը
«Գիգա Ֆարմ» ընկերությունը հիմնադրվել է 2014 թ.-ին և
շուրջ 10 տարի հաջողությամբ զբաղվում է դեղորայքի, դեղագործական պարագաների,
սննդային հավելումների, տնտեսական ապրանքների արտադրությամբ, ներմուծմամբ,
արտահանմամբ:
Ավելի քան 5 տարի ընկերությունը իր արտադրանքը արտահանում է Ռուսաստանի
Դաշնություն, Ղրղզստանի Հանրապետություն։
Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում աշխարհագրությունը մեծացնելու, նոր
ապրանքատեսակների համալրման,
կատարելագործման՝ նոր ժամանակներին համահունչ և մարդկանց ապրելակերպը
դյուրացնելու, տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին նպաստելու
միտումով։
Ընկերությունը համագործակցում է
աշխարհահռչակ հումք արտադրող միջազգային ընկերությունների հետ, որոնք հստակ
ապահովում են ապրանքատեսակների վերջնական բարձր որակը։ Համագործակցության
աշխարհագրությունը հումքերի, փաթեթանյութերի, լաբորատորիաների, արտադրատարածքների և
այլ գործընկերների մասով բավականին մեծ է․ ՀՀ, ՌԴ, Բելառուս,
Հնդկաստան, Իրան, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Անգլիա և այլն։
Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է
շարունակական կրթություն և որակավորում ստացող բարձրակարգ դեղագետներից,
լոգիստիկայի մասնագետներից, վաճառքի մենեջերներից և ղեկավար անձնակազմից: