Կայուն զարգացում
«Գիգա Ֆարմ» ընկերությունը ապահովում է
կայունություն՝ հասարակության համար առողջապահական ցանկալի արդյունքների հասնելու
համար։ Թիմային աշխատանք է պահանջվում, ոչպեսզի կյանքը փոխող առողջական բարելավումներ
ապահովվեն այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն
ունեն ամենաշատը: Մեր գործընկերների հետ միասին մենք ձգտում ենք օգնել ամրապնդել առողջապահական
համակարգերը, աջակցել այն համայնքներին, որտեղ մենք ապրում և աշխատում ենք: Մեր արտադրանքի
շնորհիվ դեղագործական շուկայում ապահովում
ենք կայուն զարգացում։ Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում աշխարհագրությունը մեծացնելու,
նոր ապրանքատեսակների համալրման, կատարելագործման՝ նոր ժամանակներին համահունչ
և մարդկանց ապրելակերպը դյուրացնելու, տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին
նպաստելու միտումով։ Ընկերությունը համագործակցում է աշխարհահռչակ հումք արտադրող միջազգային
ընկերությունների հետ, որոնք հստակ ապահովում են ապրանքատեսակների վերջնական բարձր
որակը։ Համագործակցության աշխարհագրությունը հումքերի, փաթեթանյութերի, լաբորատորիաների,
արտադրատարածքների և այլ գործընկերների մասով բավականին մեծ է․ ՀՀ, ՌԴ, Բելառուս, Հնդկաստան,
Իրան, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Անգլիա և այլն։