ԱՐՏՄԵԼՈԿ 15մգ N20
Կարճ նկարագրություն
Ոչ ստերոիդային հակաբորբոքային և հակառևմատիկ դեղամիջոց։ Բաղադրությունը` 15 մգ մելոքսիկամ։ Ունի հակաբորբոքային, ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցություն։ Մելոքսիկամն հակացուցված է հղիության ժամանակ։ Պահել չոր, լույսից պաշտպանված վայրում՝ մինչև 25°C ջերմաստիճանի պայմաններում։ Պիտանելիության ժամկետը` 2 տարի։
Կիսվել
-
Ապրանքի նկարագրություն
ԱՐՏՄԵԼՈԿ®
Ներդիր-թերթիկ
Դեղամիջոցի բժշկական կիրառման վերաբերյալ
ԱՐՏՄԵԼՈԿ®
Միջազգային չարտոնագրված անվանումը՝ Meloxicam
Դեղային ձևը և դրա նկարագրությունը
Կլորավուն, երկկողմանի ուռուցիկ, բաց դեղնավուն գույնի հաբեր՝ մի կողմում բաժանարար գծի հնարավոր առկայությամբ:
Բաղադրությունը
Յուրաքանչյուր հաբը որպես ակտիվ նյութ պարունակում է 15 մգ մելոքսիկամ:
Օժանդակ նյութեր՝ լակտոզա մոնոհիդրատ, միկրոբյուրեղային ցելյուլոզ, եգիպտացորենի օսլա, նատրիումի օսլայի գլիկոլատ (A տիպի), մագնեզիումի ստեարատ, սիլիցիումի երկօքսիդ՝ անջուր կոլոիդային:
Ֆարմակոթերապևտիկ խումբ
Ոչ ստերոիդային հակաբորբոքային և հակառևմատիկ միջոցներ:
ATC կոդ՝ M01AC06
Դեղաբանական հատկությունները
Ֆարմակոդինամիկա
АРТМЕЛОК®-ը ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց (ՈՀԲՄ) է, որը պատկանում է էնոլաթթվի ածանցյալներին և ունի հակաբորբոքային, ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցություն: Մելոքսիկամի արտահայտված հակաբորբոքային ազդեցությունը հաստատվել է բորբոքման բոլոր ստանդարտ մոդելներում: Մելոքսիկամի ազդեցության մեխանիզմը պայմանավորված է պրոստագլանդինների՝ բորբոքման հայտնի միջնորդների (մեդիատորների) սինթեզը արգելակելու ունակությամբ:
In vivo մելոքսիկամը պրոստագլանդինների սինթեզն ավելի մեծ չափով արգելակում է բորբոքման օջախում, քան ստամոքսի լորձաթաղանթում կամ երիկամներում:
Այս տարբերությունները կապված են ցիկլօօքսիգենազ-1-ի (ՑՕԳ-1) համեմատությամբ ցիկլօօքսիգենազ-2-ի (ՑՕԳ-2) ավելի ընտրողական արգելակման հետ: Ենթադրվում է, որ ՑՕԳ-2-ի արգելակումը ապահովում է ՈՀԲՄ-ի թերապևտիկ ազդեցությունը, մինչդեռ մշտապես առկա ՑՕԳ-1 իզոֆերմենտի արգելակումը կարող է առաջացնել ստամոքսի և երիկամների կողմից կողմնակի ազդեցություններ:
Մելոքսիկամի ընտրողականությունը ՑՕԳ-2-ի նկատմամբ հաստատվել է տարբեր թեստ-համակարգերում՝ ինչպես in vitro, այնպես էլ in vivo: ՑՕԳ-2-ը արգելակելու մելոքսիկամի ընտրողական ունակությունը ցույց է տրվել մարդու ամբողջական արյունը որպես թեստ-համակարգ օգտագործելու դեպքում in vitro պայմաններում: In vivo հաստատվել է, որ մելոքսիկամն ավելի ակտիվորեն արգելակում է ՑՕԳ-2-ը՝ ավելի մեծ ազդեցություն ունենալով E2 պրոստագլանդինի արտադրության վրա, որը խթանվում է լիպոպոլիսախարիդով (ՑՕԳ-2-ով վերահսկվող ռեակցիա), քան թրոմբոքսանի արտադրության վրա, որը մասնակցում է արյան մակարդման գործընթացին (ՑՕԳ-1-ով վերահսկվող ռեակցիա):
Այս ազդեցությունները կախված են եղել դեղաչափից: In vivo ցույց է տրվել, որ առաջարկվող դեղաչափերով մելոքսիկամը չի ազդել թրոմբոցիտների ագրեգացման և արյունահոսության ժամանակի վրա՝ ի տարբերություն ինդոմետացինի, դիկլոֆենակի, իբուպրոֆենի և նապրոքսենի, որոնք զգալիորեն ճնշել են թրոմբոցիտների ագրեգացումը և մեծացրել արյունահոսության ժամանակը:
Կլինիկական հետազոտություններում աղեստամոքսային տրակտի (ԱՍՏ) կողմից կողմնակի ազդեցությունները, ընդհանուր առմամբ, մելոքսիկամ ընդունելու դեպքում ավելի հազվադեպ են առաջացել, քան համեմատության համար ընտրված այլ ՈՀԲՄ-ների դեպքում: ԱՍՏ-ի կողմից կողմնակի ազդեցությունների հաճախականության այս տարբերությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ մելոքսիկամ ընդունելու ժամանակ ավելի հազվադեպ են դիտվել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են դիսպեպսիան, սրտխառնոցը, փսխումը և որովայնային ցավերը:
Ֆարմակոկինետիկա
Մելոքսիկամը լավ ներծծվում է աղեստամոքսային տրակտից, ինչի մասին վկայում է նրա բարձր բացարձակ կենսամատչելիությունը՝ ներքին ընդունման դեպքում 89%:
Դեղամիջոցը մեկ անգամ հաբի տեսքով ընդունելու դեպքում պլազմայում միջին առավելագույն կոնցենտրացիան հասնում է 5–6 ժամվա ընթացքում: Բազմակի ընդունման դեպքում ֆարմակոկինետիկ կայուն վիճակը հասանելի է դառնում 3–5 օրվա ընթացքում:
Ֆարմակոկինետիկ կայուն վիճակում առավելագույն (Cmax) և նվազագույն (Cmin) կոնցենտրացիաների միջև տարբերությունը օրական մեկ անգամ ընդունելու դեպքում համեմատաբար փոքր է և կազմում է 0,8–2,0 մկգ/մլ: Կայուն վիճակում հաբեր ընդունելու դեպքում պլազմայում առավելագույն կոնցենտրացիան հասնում է 5–6 ժամվա ընթացքում:
Մելոքսիկամի կոնցենտրացիաները դեղամիջոցը մեկ տարուց ավելի մշտապես ընդունելուց հետո նման են այն կոնցենտրացիաներին, որոնք դիտվում են ֆարմակոկինետիկ կայուն վիճակին առաջին անգամ հասնելուց հետո:
Սննդի միաժամանակյա ընդունումը չի ազդում մելոքսիկամի ներծծման վրա:
Մելոքսիկամը լավ կապվում է պլազմայի սպիտակուցների, մասնավորապես՝ ալբումինի հետ (99%):
Մելոքսիկամը ներթափանցում է սինովիալ հեղուկ, որտեղ տեղային կոնցենտրացիաները կազմում են պլազմայում առկա կոնցենտրացիաների մոտ 50%-ը: Բաշխման ծավալը ցածր է և միջինում կազմում է 11 լ: Անհատական տատանումները կազմում են 30–40%:
Մելոքսիկամը գրեթե ամբողջությամբ նյութափոխանակվում է լյարդում՝ առաջացնելով 4 դեղաբանորեն ոչ ակտիվ մետաբոլիտ: Հիմնական մետաբոլիտը՝ 5′-կարբօքսիմելոքսիկամը (դեղաչափի մոտ 60%-ը), առաջանում է միջանկյալ մետաբոլիտի՝ 5′-հիդրօքսիմեթիլմելոքսիմատի օքսիդացման արդյունքում, որը նույնպես արտազատվում է, սակայն ավելի փոքր չափով (դեղաչափի մոտ 9%-ը): In vitro հետազոտությունները ցույց են տվել, որ այս նյութափոխանակային փոխակերպման մեջ կարևոր դեր է խաղում CYP2C9-ը, իսկ լրացուցիչ նշանակություն ունի CYP3A4 իզոֆերմենտը: Մյուս երկու մետաբոլիտների առաջացմանը, որոնք կազմում են դեղաչափի համապատասխանաբար 16%-ը և 4%-ը, մասնակցում է պերօքսիդազան, որի ակտիվությունը, հավանաբար, անհատապես տատանվում է:
Մելոքսիկամը հավասարապես արտազատվում է կղանքի և մեզի հետ՝ առավելապես մետաբոլիտների տեսքով: Անփոփոխ վիճակում կղանքի հետ արտազատվում է օրական դեղաչափի 5%-ից պակաս, իսկ մեզում անփոփոխ դեղամիջոցը հայտնաբերվում է միայն հետքային քանակներով: Մելոքսիկամի կիսահեռացման միջին ժամանակահատվածը կազմում է 20 ժամ:
Պլազմային կլիրենսը միջինում կազմում է 8 մլ/րոպե: Մելոքսիկամը ցուցաբերում է գծային ֆարմակոկինետիկա 7,5–15 մգ դեղաչափերի դեպքում՝ ներքին ընդունման ժամանակ:
Լյարդի ֆունկցիայի անբավարարությունը, ինչպես նաև թեթև կամ չափավոր երիկամային անբավարարությունը էական ազդեցություն չեն ունենում մելոքսիկամի ֆարմակոկինետիկայի վրա: Տերմինալ երիկամային անբավարարության դեպքում բաշխման ծավալի մեծացումը կարող է հանգեցնել ազատ մելոքսիկամի ավելի բարձր կոնցենտրացիաների, ուստի այդ հիվանդների մոտ օրական դեղաչափը չպետք է գերազանցի 7,5 մգ-ը:
Տարեց հիվանդների մոտ ֆարմակոկինետիկ կայուն վիճակում միջին պլազմային կլիրենսը փոքր-ինչ ցածր է, քան երիտասարդ հիվանդների մոտ:
Ցուցումներ
- Ակտիվացված օստեոարթրոզի սիմպտոմատիկ կարճաժամկետ բուժում:
- Ռևմատոիդ արթրիտի (քրոնիկ պոլիարթրիտի) կամ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի (Բեխտերևի հիվանդության) սիմպտոմատիկ երկարաժամկետ բուժում:
Ընդունման եղանակը և դեղաչափերը
АРТМЕЛОК®-ը նախատեսված է ներքին ընդունման համար:
Օրական դեղաչափը նշանակվում է մեկ ընդունմամբ՝ ուտելու ընթացքում, մեկ բաժակ ջրով կամ այլ հեղուկով: Նվազագույն արդյունավետ դեղաչափի օգտագործումը, որը կարճ ժամանակահատվածում վերահսկում է հիվանդության ախտանիշները, կարող է նվազեցնել կողմնակի ազդեցությունների արտահայտվածությունը: Դեղամիջոցի թերապևտիկ արդյունավետությունն ու անվտանգությունը պետք է կանոնավոր կերպով վերահսկվեն, մասնավորապես՝ ակտիվացված օստեոարթրոզ ունեցող հիվանդների մոտ:
Ակտիվացված օստեոարթրոզ. Դեղաչափը կազմում է օրական 7,5 մգ (15 մգ հաբի կեսը): Թերապևտիկ ազդեցության բացակայության դեպքում դեղաչափը կարող է ավելացվել մինչև օրական 15 մգ (մեկ 15 մգ հաբ):
Ռևմատոիդ արթրիտ և անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ. Դեղաչափը կազմում է 15 մգ (մեկ 15 մգ հաբ): Կախված բուժական արդյունավետությունից՝ այդ դեղաչափը կարող է նվազեցվել մինչև օրական 7,5 մգ (15 մգ հաբի կեսը):
Արտմելոկի օրական դեղաչափը չպետք է գերազանցի 15 մգ-ը:
Հիվանդների հատուկ խմբեր
Տարեց հիվանդներ և կողմնակի ազդեցությունների բարձր ռիսկ ունեցող հիվանդներ. Տարեց հիվանդների մոտ ռևմատոիդ արթրիտի կամ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի երկարատև բուժման ժամանակ, ինչպես նաև կողմնակի ռեակցիաների բարձր ռիսկ ունեցող անձանց մոտ, մելոքսիկամի օրական դեղաչափը չպետք է գերազանցի 7,5 մգ-ը:
Երիկամային ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդներ. Ծանր երիկամային անբավարարություն ունեցող և հեմոդիալիզ ստացող հիվանդների օրական դեղաչափը չպետք է գերազանցի 7,5 մգ-ը: Երիկամների թեթև կամ չափավոր ֆունկցիոնալ խանգարում ունեցող հիվանդների մոտ (կրեատինինի կլիրենսը՝ ոչ պակաս, քան 25 մլ/րոպե) դեղաչափի նվազեցում չի պահանջվում:
Լյարդի ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդներ. Թեթև կամ չափավոր խանգարման դեպքում դեղաչափի նվազեցում չի պահանջվում:
Երեխաներ և դեռահասներ. Մելոքսիկամը հակացուցված է երեխաներին և 16 տարեկանից փոքր դեռահասներին:
Կողմնակի ազդեցություններ
Աղեստամոքսային տրակտ.
1%՝ դիսպեպսիա, սրտխառնոց, փսխում, որովայնային ցավ, փորկապություն, մետեորիզմ, լուծ;
0,1–1%՝ լյարդի ֆունկցիայի ցուցանիշների անցողիկ փոփոխություններ (օրինակ՝ տրանսամինազների կամ բիլիրուբինի ակտիվության բարձրացում), զկռտոց, էզոֆագիտ, գաստրոդուոդենալ խոց, թաքնված կամ ակնհայտ աղեստամոքսային արյունահոսություն, ստոմատիտ;
<0,1%՝ աղեստամոքսային տրակտի պերֆորացիա, կոլիտ, հեպատիտ, գաստրիտ, աղեստամոքսային արյունահոսություն: ԱՍՏ-ի էրոզիվ-խոցային ախտահարումները և պերֆորացիան կարող են հանգեցնել կյանքին սպառնացող վիճակների:Արյունաստեղծ համակարգ.
1%՝ անեմիա;
0,1–1%՝ արյան բանաձևի փոփոխություններ, ներառյալ լեյկոցիտար բանաձևի փոփոխություն, լեյկոպենիա և թրոմբոցիտոպենիա: Ցիտոպենիայի առաջացման նախատրամադրող գործոն է միաժամանակ պոտենցիալ միելոտոքսիկ դեղամիջոցների, մասնավորապես՝ մետոտրեքսատի ընդունումը:Մաշկ.
1%՝ քոր, մաշկային ցան;
0,1–1%՝ եղնջացան;
<0,1%՝ լուսազգայունություն: Հազվադեպ կարող են զարգանալ բազմաձև էրիթեմա, Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ, տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզի բուլյոզային ռեակցիաներ:Շնչառական համակարգ.
<0,1%՝ ասպիրինի կամ այլ ՈՀԲՄ-ների, այդ թվում՝ մելոքսիկամի ընդունումից հետո նախատրամադրվածություն ունեցող հիվանդների մոտ կարող է զարգանալ սուր բրոնխային ասթմա:Կենտրոնական նյարդային համակարգ.
1%՝ գլխապտույտ, սրտխառնոց, թեթև ուշագնացություն, գլխացավ;
<0,1%՝ գիտակցության խանգարում, կողմնորոշման խանգարումներ, տրամադրության փոփոխություններ:Սրտանոթային համակարգ.
1%՝ այտուցներ;
0,1–1%՝ զարկերակային ճնշման բարձրացում, սրտխփոց, դեմքի շրջանում արյան հոսքի զգացում:Միզասեռական համակարգ.
0,1–1%՝ երիկամների ֆունկցիայի ցուցանիշների փոփոխություն (արյան շիճուկում կրեատինինի և/կամ միզանյութի մակարդակի բարձրացում);
<0,1%՝ սուր երիկամային անբավարարություն: ՈՀԲՄ ընդունելու ժամանակ կարող են առաջանալ ինտերստիցիալ նեֆրիտ, ալբումինուրիա և հեմատուրիա, սակայն այդ փոփոխությունների կապը մելոքսիկամի ընդունման հետ դեռևս հաստատված չէ:Տեսողություն.
<0,1%՝ կոնյուկտիվիտ, տեսողության խանգարում, այդ թվում՝ տեսողության անհստակություն:Գերզգայունություն.
<0,1%՝ անգիոնևրոտիկ այտուց և անմիջական տիպի գերզգայունության ռեակցիաներ, այդ թվում՝ անաֆիլակտոիդային/անաֆիլակտիկ ռեակցիաներ:Հակացուցումներ
- Մելոքսիկամի կամ պատրաստի դեղաձևի որևէ այլ բաղադրիչի նկատմամբ հայտնի գերզգայունություն: Հնարավոր է խաչաձև գերզգայունություն ացետիլսալիցիլաթթվի և այլ ՈՀԲՄ-ների նկատմամբ: Դեղը չի կարելի նշանակել այն հիվանդներին, որոնց մոտ նախկինում ացետիլսալիցիլաթթու կամ այլ ՈՀԲՄ ընդունելուց հետո նկատվել են բրոնխային ասթմայի ախտանիշներ, քթի պոլիպոզ, անգիոնևրոտիկ այտուց կամ եղնջացան:
- Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն՝ սրացման փուլում:
- Գաստրոինտեստինալ արյունահոսություն կամ պերֆորացիա անամնեզում՝ կապված նախորդ ՈՀԲՄ թերապիայի հետ:
- Պեպտիկ խոցեր կամ հեմոռագիկ դրսևորումներ անամնեզում (առնվազն 2 տարբեր էպիզոդ՝ հաստատված խոցով կամ արյունահոսությամբ):
- Գաստրոինտեստինալ արյունահոսություն, ցերեբրալ արյունահոսություն անամնեզում կամ արյունահոսության նկատմամբ այլ բարձր հակվածություն:
- Լյարդի ֆունկցիայի ծանր անբավարարություն:
- Ծանր երիկամային անբավարարություն (եթե հեմոդիալիզ չի կատարվում):
- Վերջերս առաջացած ակնհայտ ստամոքսաաղիքային արյունահոսություն, ցերեբրովասկուլյար արյունահոսություն կամ այլ արյունահոսություն:
- Ծանր, անվերահսկելի սրտային անբավարարություն:
- Երեխաներ և մինչև 16 տարեկան դեռահասներ:
- Հղիություն և կրծքով կերակրում:
Հղիություն և կրծքով կերակրում
Մելոքսիկամը հակացուցված է հղիության ընթացքում: Պրոստագլանդինների սինթեզի ճնշումը կարող է անցանկալի ազդեցություն ունենալ հղիության և պտղի զարգացման վրա: Համաճարակաբանական հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ հղիության ընթացքում պրոստագլանդինների սինթեզի արգելակիչների կիրառումը մեծացնում է ինքնաբուխ աբորտների և պտղի մոտ սրտի արատների առաջացման ռիսկը: Սրտի արատի զարգացման բացարձակ ռիսկը մեծանում է մոտ 1%-ից մինչև 1,5%: Այդ ռիսկը մեծանում է դեղաչափի և թերապիայի տևողության ավելացման հետ:
Հղիության III եռամսյակում պրոստագլանդինների սինթեզի արգելակիչների կիրառումը կարող է հանգեցնել պտղի հետևյալ խանգարումներին.
- զարկերակային ծորանի վաղաժամ փակման և թոքային հիպերտենզիայի՝ սրտանոթային համակարգի վրա տոքսիկ ազդեցության հետևանքով;
- երիկամների դիսֆունկցիայի՝ հետագա երիկամային անբավարարության զարգացմամբ և ամնիոտիկ հեղուկի քանակի նվազմամբ:
Մոր մոտ ծննդաբերության ժամանակ կարող է մեծանալ արյունահոսության տևողությունը և նվազել արգանդի կծկվելու ունակությունը, ինչի հետևանքով կարող է մեծանալ ծննդաբերության տևողությունը:
Հայտնի է, որ ՈՀԲՄ-ները ներթափանցում են կրծքի կաթի մեջ, ուստի մելոքսիկամի ընդունումը խորհուրդ չի տրվում կրծքով կերակրման շրջանում:
Գերդեղաչափավորում
Հայտնի հակաթույն չկա: Դեղամիջոցի գերդեղաչափավորման դեպքում անհրաժեշտ է կատարել ստամոքսի լվացում և իրականացնել ընդհանուր աջակցող թերապիա: Կլինիկական հետազոտություններում ցույց է տրվել, որ խոլեստիրամինը արագացնում է մելոքսիկամի արտազատումը:
Փոխազդեցությունը այլ դեղամիջոցների հետ
Այլ ՈՀԲՄ-ներ, այդ թվում՝ սալիցիլատներ (ացետիլսալիցիլաթթու). Մեկից ավելի ՈՀԲՄ-ների միաժամանակյա ընդունումը մեծացնում է ԱՍՏ-ում խոցերի առաջացման և աղիներում կամ ստամոքսում արյունահոսության ռիսկը՝ ազդեցությունների սիներգիզմի հետևանքով: Մելոքսիկամի և այլ ՈՀԲՄ-ների համատեղ ընդունումը խորհուրդ չի տրվում:
Ասպիրինի (օրական 1000 մգ, օրական 3 անգամ) և մելոքսիկամի համատեղ ընդունումը առողջ կամավորների մոտ հանգեցրել է մելոքսիկամի AUC-ի 10% և Cmax-ի 24% աճի: Այս փոխազդեցության կլինիկական նշանակությունը հայտնի չէ:
Ներքին ընդունման հակակոագուլյանտներ, հակաագրեգանտներ, համակարգային կիրառման հեպարին, թրոմբոլիտիկ միջոցներ. Արյունահոսության ռիսկի մեծացում: Այդ դեղամիջոցների միաժամանակյա օգտագործումից խուսափելու անհնարինության դեպքում անհրաժեշտ է մանրամասն հետևել հակակոագուլյանտների արդյունավետությանը:
Լիթիում. ՈՀԲՄ-ները բարձրացնում են լիթիումի կոնցենտրացիան պլազմայում՝ լիթիումի երիկամային արտազատման նվազման հաշվին: Պլազմայում լիթիումի կոնցենտրացիան կարող է հասնել տոքսիկ արժեքների: Լիթիումի և ՈՀԲՄ-ների համատեղ ընդունումը խորհուրդ չի տրվում: Նման համակցված թերապիայի անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է վերահսկել լիթիումի կոնցենտրացիան պլազմայում՝ բուժման սկզբում, դեղաչափերի ընտրության ժամանակ և մելոքսիկամի դադարեցման դեպքում:
Մետոտրեքսատ. ՈՀԲՄ-ները կարող են նվազեցնել մետոտրեքսատի խողովակային արտազատումը և այդպիսով մեծացնել դրա կոնցենտրացիան պլազմայում: Այդ պատճառով այն հիվանդներին, ովքեր ստանում են մետոտրեքսատի բարձր դեղաչափեր (շաբաթական ավելի քան 15 մգ), խորհուրդ չի տրվում միաժամանակ օգտագործել ՈՀԲՄ-ներ:
Մետոտրեքսատի և ՈՀԲՄ-ների համատեղ օգտագործման դեպքում փոխազդեցության ռիսկը հնարավոր է նաև մետոտրեքսատի ցածր դեղաչափեր ստացող հիվանդների մոտ, հատկապես երիկամների ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդների մոտ: Համակցված թերապիայի անհրաժեշտության դեպքում հարկավոր է վերահսկել արյան բանաձևը և երիկամների ֆունկցիան:
Հակաբեղմնավորիչներ. Ավելի վաղ հաղորդվել է, որ ՈՀԲՄ-ների օգտագործման դեպքում ներարգանդային հակաբեղմնավորիչների արդյունավետությունը կարող է նվազել: Այս դիտարկումը պահանջում է հետագա հաստատում:
Միզամուղներ. ՈՀԲՄ-ների օգտագործումը մեծացնում է ջրազրկված հիվանդների մոտ սուր երիկամային անբավարարության զարգացման ռիսկը: Մելոքսիկամ և միզամուղներ ստացող հիվանդների մոտ պետք է ապահովել բավարար հիդրատացում: Մինչև բուժումն սկսելը անհրաժեշտ է գնահատել երիկամների ֆունկցիան:
Հակահիպերտենզիվ միջոցներ. ՈՀԲՄ-ները կարող են նվազեցնել հակահիպերտենզիվ միջոցների արդյունավետությունը՝ պրոստագլանդինների սինթեզի արգելակման հետևանքով:
ՈՀԲՄ-ների և II անգիոտենզինային ռեցեպտորների անտագոնիստների (ինչպես նաև ԱՓՖ ինհիբիտորների) համատեղ օգտագործումը կարող է ուժեղացնել գլոմերուլային ֆիլտրացիայի նվազման ազդեցությունը: Երիկամների ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդների մոտ դա կարող է հանգեցնել սուր երիկամային անբավարարության զարգացման:
Խոլեստիրամինը, կապելով մելոքսիկամը աղեստամոքսային տրակտում, արագացնում է դրա արտազատումը:
ՈՀԲՄ-ները, ազդելով երիկամային պրոստագլանդինների վրա, կարող են ուժեղացնել ցիկլոսպորինի նեֆրոտոքսիկությունը: Համակցված թերապիայի դեպքում անհրաժեշտ է վերահսկել երիկամների ֆունկցիան:
Մելոքսիկամը օրգանիզմից դուրս է բերվում հիմնականում լյարդային նյութափոխանակության միջոցով: Դեղամիջոցի մոտ 2/3-ը, որը նյութափոխանակվում է լյարդում, քայքայվում է ցիտոքրոմ P-450 համակարգի ֆերմենտների միջոցով (հիմնական ուղին՝ ցիտոքրոմ 2C9, լրացուցիչ՝ ցիտոքրոմ 3A4), իսկ մոտ 1/3-ը նյութափոխանակվում է այլ համակարգերի միջոցով, օրինակ՝ պերօքսիդային օքսիդացման ճանապարհով:
Մելոքսիկամի հետ այնպիսի դեղամիջոցների համատեղ օգտագործման ժամանակ, որոնք հայտնի է, որ արգելակում են CYP2C9 և/կամ CYP3A4 ֆերմենտները կամ նյութափոխանակվում են այդ ֆերմենտների մասնակցությամբ, պետք է հաշվի առնել ֆարմակոկինետիկ փոխազդեցության հնարավորությունը:
Մելոքսիկամի և անտացիդների, ցիմետիդինի, դիգոքսինի կամ ֆուրոսեմիդի համատեղ օգտագործման դեպքում նշանակալի ֆարմակոկինետիկ փոխազդեցություններ չեն հայտնաբերվել:
Չի կարելի բացառել փոխազդեցությունը պերորալ հակադիաբետիկ միջոցների հետ:
Նախազգուշական միջոցառումներ
Ինչպես և այլ ՈՀԲՄ-ների օգտագործման դեպքում, անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել աղեստամոքսային հիվանդությունների անամնեզ ունեցող և հակակոագուլյանտներ ստացող հիվանդների բուժման ժամանակ: Աղեստամոքսային տրակտի կողմից ախտանիշներ ունեցող հիվանդները պետք է կանոնավոր կերպով գտնվեն բժշկական հսկողության տակ: Աղեստամոքսային տրակտում խոցային ախտահարման կամ արյունահոսության առաջացման դեպքում Արտմելոկի ընդունումը պետք է դադարեցնել:
Ինչպես և այլ ՈՀԲՄ-ների օգտագործման դեպքում, աղեստամոքսային արյունահոսությունը, խոցը և պերֆորացիան, որոնք պոտենցիալ վտանգավոր են հիվանդի կյանքի համար, կարող են առաջանալ բուժման ընթացքում ցանկացած ժամանակ՝ ինչպես նախազգուշացնող ախտանիշների կամ անամնեզում աղեստամոքսային լուրջ բարդությունների առկայության, այնպես էլ դրանց բացակայության դեպքում: Այդ բարդությունների հետևանքները, ընդհանուր առմամբ, ավելի լուրջ են տարեց անձանց մոտ:
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն հիվանդներին, որոնց մոտ արձանագրվել են մաշկի և լորձաթաղանթների կողմից անցանկալի երևույթներ: Նման դեպքերում պետք է քննարկել АРТМЕЛОК®-ի օգտագործումը դադարեցնելու հարցը:
ՈՀԲՄ-ները երիկամներում արգելակում են պրոստագլանդինների սինթեզը, որոնք մասնակցում են երիկամային պերֆուզիայի պահպանմանը: ՈՀԲՄ-ների օգտագործումը երիկամային արյան հոսքի նվազում կամ շրջանառվող արյան ծավալի պակաս ունեցող հիվանդների մոտ կարող է հանգեցնել թաքնված երիկամային անբավարարության դեկոմպենսացիայի:
ՈՀԲՄ-ների դադարեցումից հետո երիկամների ֆունկցիան սովորաբար վերականգնվում է մինչև ելակետային մակարդակը: Նման ռեակցիայի զարգացման առավել բարձր ռիսկի են ենթարկվում տարեց հիվանդները, ջրազրկված հիվանդները, կանգային սրտային անբավարարություն, լյարդի ցիռոզ, նեֆրոտիկ համախտանիշ կամ երիկամների ակնհայտ հիվանդություններ ունեցող հիվանդները, ինչպես նաև միզամուղներ, ԱՓՖ ինհիբիտորներ կամ II անգիոտենզինային ռեցեպտորների անտագոնիստներ ստացող հիվանդները և այն հիվանդները, ովքեր տարել են հիպովոլեմիայի հանգեցնող լուրջ վիրաբուժական միջամտություն: Նման հիվանդների մոտ թերապիայի սկզբում պետք է մանրամասն վերահսկել դիուրեզը և երիկամների ֆունկցիան:
Հազվադեպ դեպքերում ՈՀԲՄ-ները կարող են առաջացնել ինտերստիցիալ նեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ, երիկամների մեդուլյար նեկրոզ կամ նեֆրոտիկ համախտանիշ:
Երիկամային անբավարարության տերմինալ փուլում գտնվող և հեմոդիալիզ ստացող հիվանդների մոտ АРТМЕЛОК®-ի դեղաչափը չպետք է գերազանցի 7,5 մգ-ը: Երիկամների թեթև կամ չափավոր ֆունկցիոնալ խանգարում ունեցող հիվանդների մոտ (կրեատինինի կլիրենսը՝ ավելի քան 25 մլ/րոպե) դեղաչափի նվազեցում չի պահանջվում:
АРТМЕЛОК®-ի օգտագործման ժամանակ, ինչպես և այլ ՈՀԲՄ-ների մեծամասնության դեպքում, արձանագրվել են տրանսամինազների կամ լյարդի այլ ցուցանիշների էպիզոդիկ բարձրացումներ արյան շիճուկում: Դեպքերի մեծ մասում այդ բարձրացումները եղել են աննշան կամ անցողիկ: Եթե հայտնաբերված փոփոխությունները էական են կամ ժամանակի ընթացքում չեն նվազում, անհրաժեշտ է դադարեցնել АРТМЕЛОК®-ի ընդունումը և սահմանել համապատասխան հսկողություն:
Լյարդի կլինիկորեն կայուն ցիռոզով հիվանդների մոտ դեղաչափի նվազեցում չի պահանջվում:
Թուլացած կամ հյուծված հիվանդները կարող են ավելի վատ տանել անցանկալի երևույթները, ուստի այդպիսի հիվանդները պետք է գտնվեն մանրամասն հսկողության տակ: Ինչպես և այլ ՈՀԲՄ-ների օգտագործման ժամանակ, զգուշություն պետք է ցուցաբերել տարեց հիվանդների բուժման ընթացքում, որոնց մոտ մեծ է երիկամների, լյարդի և սրտի ֆունկցիայի խանգարման հավանականությունը:
ՈՀԲՄ-ների համատեղ օգտագործումը միզամուղների հետ կարող է հանգեցնել նատրիումի, կալիումի և ջրի պահման և ազդել միզամուղների նատրիուրետիկ ազդեցության վրա: Դրա հետևանքով նախատրամադրված հիվանդների մոտ հնարավոր է սրտային անբավարարության կամ հիպերտենզիայի ախտանիշների ուժեղացում:
Մելոքսիկամը, ինչպես և այլ ՈՀԲՄ-ները, կարող է քողարկել վարակիչ հիվանդության ախտանիշները:
Մելոքսիկամի, ինչպես նաև ցիկլօքսիգենազի/պրոստագլանդինների սինթեզը արգելակող այլ դեղամիջոցների օգտագործումը կարող է ազդել պտղաբերության վրա, ուստի խորհուրդ չի տրվում այն կանանց, ովքեր ցանկանում են հղիանալ: Կանանց մոտ բեղմնավորման ունակության խանգարման կամ անպտղության հետազոտության դեպքում պետք է դիտարկել մելոքսիկամի դադարեցման հարցը:
Մելոքսիկամով թերապիայի ընթացքում պահանջվում է զարկերակային հիպերտենզիա և/կամ սրտային անբավարարություն ունեցող հիվանդների հսկողություն և խորհրդատվություն, քանի որ հայտնի է, որ ՈՀԲՄ-ների օգտագործման ֆոնին կարող են առաջանալ հեղուկի պահում և այտուցներ:
Ռիսկային խմբի հիվանդների մոտ խորհուրդ է տրվում իրականացնել զարկերակային ճնշման կլինիկական մոնիթորինգ՝ մելոքսիկամի ընդունումից առաջ և անմիջապես ընդունումից հետո:
Կլինիկական հետազոտությունները և համաճարակաբանական տվյալները վկայում են այն մասին, որ որոշ ՈՀԲՄ-ների, ներառյալ մելոքսիկամի, կիրառումը, հատկապես բարձր դեղաչափերով և երկարատև բուժման դեպքում, կապված է զարկերակային թրոմբոտիկ բարդությունների (օրինակ՝ սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի) հետ: Մելոքսիկամի դեպքում նման ռիսկը ներկայումս չի կարող բացառվել:
Բարձր զարկերակային ճնշում, սրտային անբավարարություն, առկա սրտի իշեմիկ հիվանդություն կամ ցերեբրովասկուլյար պաթոլոգիա ունեցող հիվանդներին մելոքսիկամ նշանակելու որոշումը պետք է կայացնել միայն հիվանդի համար բոլոր ռիսկերի և օգուտների մանրակրկիտ գնահատումից հետո:
Նույն մոտեցումը պետք է կիրառել նաև այն հիվանդներին մելոքսիկամով երկարատև բուժում նշանակելուց առաջ, ովքեր ունեն սիրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոններ (օրինակ՝ բարձր զարկերակային ճնշում, դիսլիպիդեմիա, շաքարային դիաբետ կամ ծխելը):
Տրանսպորտային միջոցների և մեխանիզմների կառավարումը
Մելոքսիկամի ազդեցության վերաբերյալ հատուկ ուսումնասիրություններ տրանսպորտային միջոցներ վարելու և մեխանիզմներ կառավարելու ունակության վրա չեն կատարվել: Տեսողության խանգարումներ, քնկոտություն կամ կենտրոնական նյարդային համակարգի այլ խանգարումներ ունեցող հիվանդները պետք է ձեռնպահ մնան նման գործունեությունից:
Թողարկման ձևը
15 մգ հաբեր, №10 × 2: 2 ուրվագծային բջջային փաթեթ՝ առանձնացված բջիջներով: Ուրվագծային բջջային փաթեթները բժշկական կիրառման վերաբերյալ հրահանգի հետ միասին տեղադրվում են ստվարաթղթե տուփի մեջ:
Պահպանման պայմանները
Պահել խոնավությունից և լույսից պաշտպանված տեղում՝ 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում:
Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Պահպանման ժամկետը
2 տարի: Պահպանման ժամկետը նշված է փաթեթի վրա: Դեղամիջոցը չի կարելի օգտագործել փաթեթի վրա նշված ժամկետի ավարտից հետո:
Դեղատներից բաց թողնելու պայմանները
АРТМЕЛОК®-ը բաց է թողնվում միայն բժշկի դեղատոմսով:
Արտադրող
«Ֆարմտեխնոլոգիա» ՍՊԸ,
Բելառուսի Հանրապետություն, 220024, ք. Մինսկ, Կորժենևսկու փ., 22:Պատվիրատու՝ «Գիգա Ֆարմ» ՍՊԸ
Հեռ.՝ +37494000264
E-mail՝ gig.am@mail.ru -
Վիդեո
ԱՐՏՄԵԼՈԿ®
Ներդիր-թերթիկ
Դեղամիջոցի բժշկական կիրառման վերաբերյալ
ԱՐՏՄԵԼՈԿ®
Միջազգային չարտոնագրված անվանումը՝ Meloxicam
Դեղային ձևը և դրա նկարագրությունը
Կլորավուն, երկկողմանի ուռուցիկ, բաց դեղնավուն գույնի հաբեր՝ մի կողմում բաժանարար գծի հնարավոր առկայությամբ:
Բաղադրությունը
Յուրաքանչյուր հաբը որպես ակտիվ նյութ պարունակում է 15 մգ մելոքսիկամ:
Օժանդակ նյութեր՝ լակտոզա մոնոհիդրատ, միկրոբյուրեղային ցելյուլոզ, եգիպտացորենի օսլա, նատրիումի օսլայի գլիկոլատ (A տիպի), մագնեզիումի ստեարատ, սիլիցիումի երկօքսիդ՝ անջուր կոլոիդային:
Ֆարմակոթերապևտիկ խումբ
Ոչ ստերոիդային հակաբորբոքային և հակառևմատիկ միջոցներ:
ATC կոդ՝ M01AC06
Դեղաբանական հատկությունները
Ֆարմակոդինամիկա
АРТМЕЛОК®-ը ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց (ՈՀԲՄ) է, որը պատկանում է էնոլաթթվի ածանցյալներին և ունի հակաբորբոքային, ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցություն: Մելոքսիկամի արտահայտված հակաբորբոքային ազդեցությունը հաստատվել է բորբոքման բոլոր ստանդարտ մոդելներում: Մելոքսիկամի ազդեցության մեխանիզմը պայմանավորված է պրոստագլանդինների՝ բորբոքման հայտնի միջնորդների (մեդիատորների) սինթեզը արգելակելու ունակությամբ:
In vivo մելոքսիկամը պրոստագլանդինների սինթեզն ավելի մեծ չափով արգելակում է բորբոքման օջախում, քան ստամոքսի լորձաթաղանթում կամ երիկամներում:
Այս տարբերությունները կապված են ցիկլօօքսիգենազ-1-ի (ՑՕԳ-1) համեմատությամբ ցիկլօօքսիգենազ-2-ի (ՑՕԳ-2) ավելի ընտրողական արգելակման հետ: Ենթադրվում է, որ ՑՕԳ-2-ի արգելակումը ապահովում է ՈՀԲՄ-ի թերապևտիկ ազդեցությունը, մինչդեռ մշտապես առկա ՑՕԳ-1 իզոֆերմենտի արգելակումը կարող է առաջացնել ստամոքսի և երիկամների կողմից կողմնակի ազդեցություններ:
Մելոքսիկամի ընտրողականությունը ՑՕԳ-2-ի նկատմամբ հաստատվել է տարբեր թեստ-համակարգերում՝ ինչպես in vitro, այնպես էլ in vivo: ՑՕԳ-2-ը արգելակելու մելոքսիկամի ընտրողական ունակությունը ցույց է տրվել մարդու ամբողջական արյունը որպես թեստ-համակարգ օգտագործելու դեպքում in vitro պայմաններում: In vivo հաստատվել է, որ մելոքսիկամն ավելի ակտիվորեն արգելակում է ՑՕԳ-2-ը՝ ավելի մեծ ազդեցություն ունենալով E2 պրոստագլանդինի արտադրության վրա, որը խթանվում է լիպոպոլիսախարիդով (ՑՕԳ-2-ով վերահսկվող ռեակցիա), քան թրոմբոքսանի արտադրության վրա, որը մասնակցում է արյան մակարդման գործընթացին (ՑՕԳ-1-ով վերահսկվող ռեակցիա):
Այս ազդեցությունները կախված են եղել դեղաչափից: In vivo ցույց է տրվել, որ առաջարկվող դեղաչափերով մելոքսիկամը չի ազդել թրոմբոցիտների ագրեգացման և արյունահոսության ժամանակի վրա՝ ի տարբերություն ինդոմետացինի, դիկլոֆենակի, իբուպրոֆենի և նապրոքսենի, որոնք զգալիորեն ճնշել են թրոմբոցիտների ագրեգացումը և մեծացրել արյունահոսության ժամանակը:
Կլինիկական հետազոտություններում աղեստամոքսային տրակտի (ԱՍՏ) կողմից կողմնակի ազդեցությունները, ընդհանուր առմամբ, մելոքսիկամ ընդունելու դեպքում ավելի հազվադեպ են առաջացել, քան համեմատության համար ընտրված այլ ՈՀԲՄ-ների դեպքում: ԱՍՏ-ի կողմից կողմնակի ազդեցությունների հաճախականության այս տարբերությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ մելոքսիկամ ընդունելու ժամանակ ավելի հազվադեպ են դիտվել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են դիսպեպսիան, սրտխառնոցը, փսխումը և որովայնային ցավերը:
Ֆարմակոկինետիկա
Մելոքսիկամը լավ ներծծվում է աղեստամոքսային տրակտից, ինչի մասին վկայում է նրա բարձր բացարձակ կենսամատչելիությունը՝ ներքին ընդունման դեպքում 89%:
Դեղամիջոցը մեկ անգամ հաբի տեսքով ընդունելու դեպքում պլազմայում միջին առավելագույն կոնցենտրացիան հասնում է 5–6 ժամվա ընթացքում: Բազմակի ընդունման դեպքում ֆարմակոկինետիկ կայուն վիճակը հասանելի է դառնում 3–5 օրվա ընթացքում:
Ֆարմակոկինետիկ կայուն վիճակում առավելագույն (Cmax) և նվազագույն (Cmin) կոնցենտրացիաների միջև տարբերությունը օրական մեկ անգամ ընդունելու դեպքում համեմատաբար փոքր է և կազմում է 0,8–2,0 մկգ/մլ: Կայուն վիճակում հաբեր ընդունելու դեպքում պլազմայում առավելագույն կոնցենտրացիան հասնում է 5–6 ժամվա ընթացքում:
Մելոքսիկամի կոնցենտրացիաները դեղամիջոցը մեկ տարուց ավելի մշտապես ընդունելուց հետո նման են այն կոնցենտրացիաներին, որոնք դիտվում են ֆարմակոկինետիկ կայուն վիճակին առաջին անգամ հասնելուց հետո:
Սննդի միաժամանակյա ընդունումը չի ազդում մելոքսիկամի ներծծման վրա:
Մելոքսիկամը լավ կապվում է պլազմայի սպիտակուցների, մասնավորապես՝ ալբումինի հետ (99%):
Մելոքսիկամը ներթափանցում է սինովիալ հեղուկ, որտեղ տեղային կոնցենտրացիաները կազմում են պլազմայում առկա կոնցենտրացիաների մոտ 50%-ը: Բաշխման ծավալը ցածր է և միջինում կազմում է 11 լ: Անհատական տատանումները կազմում են 30–40%:
Մելոքսիկամը գրեթե ամբողջությամբ նյութափոխանակվում է լյարդում՝ առաջացնելով 4 դեղաբանորեն ոչ ակտիվ մետաբոլիտ: Հիմնական մետաբոլիտը՝ 5′-կարբօքսիմելոքսիկամը (դեղաչափի մոտ 60%-ը), առաջանում է միջանկյալ մետաբոլիտի՝ 5′-հիդրօքսիմեթիլմելոքսիմատի օքսիդացման արդյունքում, որը նույնպես արտազատվում է, սակայն ավելի փոքր չափով (դեղաչափի մոտ 9%-ը): In vitro հետազոտությունները ցույց են տվել, որ այս նյութափոխանակային փոխակերպման մեջ կարևոր դեր է խաղում CYP2C9-ը, իսկ լրացուցիչ նշանակություն ունի CYP3A4 իզոֆերմենտը: Մյուս երկու մետաբոլիտների առաջացմանը, որոնք կազմում են դեղաչափի համապատասխանաբար 16%-ը և 4%-ը, մասնակցում է պերօքսիդազան, որի ակտիվությունը, հավանաբար, անհատապես տատանվում է:
Մելոքսիկամը հավասարապես արտազատվում է կղանքի և մեզի հետ՝ առավելապես մետաբոլիտների տեսքով: Անփոփոխ վիճակում կղանքի հետ արտազատվում է օրական դեղաչափի 5%-ից պակաս, իսկ մեզում անփոփոխ դեղամիջոցը հայտնաբերվում է միայն հետքային քանակներով: Մելոքսիկամի կիսահեռացման միջին ժամանակահատվածը կազմում է 20 ժամ:
Պլազմային կլիրենսը միջինում կազմում է 8 մլ/րոպե: Մելոքսիկամը ցուցաբերում է գծային ֆարմակոկինետիկա 7,5–15 մգ դեղաչափերի դեպքում՝ ներքին ընդունման ժամանակ:
Լյարդի ֆունկցիայի անբավարարությունը, ինչպես նաև թեթև կամ չափավոր երիկամային անբավարարությունը էական ազդեցություն չեն ունենում մելոքսիկամի ֆարմակոկինետիկայի վրա: Տերմինալ երիկամային անբավարարության դեպքում բաշխման ծավալի մեծացումը կարող է հանգեցնել ազատ մելոքսիկամի ավելի բարձր կոնցենտրացիաների, ուստի այդ հիվանդների մոտ օրական դեղաչափը չպետք է գերազանցի 7,5 մգ-ը:
Տարեց հիվանդների մոտ ֆարմակոկինետիկ կայուն վիճակում միջին պլազմային կլիրենսը փոքր-ինչ ցածր է, քան երիտասարդ հիվանդների մոտ:
Ցուցումներ
- Ակտիվացված օստեոարթրոզի սիմպտոմատիկ կարճաժամկետ բուժում:
- Ռևմատոիդ արթրիտի (քրոնիկ պոլիարթրիտի) կամ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի (Բեխտերևի հիվանդության) սիմպտոմատիկ երկարաժամկետ բուժում:
Ընդունման եղանակը և դեղաչափերը
АРТМЕЛОК®-ը նախատեսված է ներքին ընդունման համար:
Օրական դեղաչափը նշանակվում է մեկ ընդունմամբ՝ ուտելու ընթացքում, մեկ բաժակ ջրով կամ այլ հեղուկով: Նվազագույն արդյունավետ դեղաչափի օգտագործումը, որը կարճ ժամանակահատվածում վերահսկում է հիվանդության ախտանիշները, կարող է նվազեցնել կողմնակի ազդեցությունների արտահայտվածությունը: Դեղամիջոցի թերապևտիկ արդյունավետությունն ու անվտանգությունը պետք է կանոնավոր կերպով վերահսկվեն, մասնավորապես՝ ակտիվացված օստեոարթրոզ ունեցող հիվանդների մոտ:
Ակտիվացված օստեոարթրոզ. Դեղաչափը կազմում է օրական 7,5 մգ (15 մգ հաբի կեսը): Թերապևտիկ ազդեցության բացակայության դեպքում դեղաչափը կարող է ավելացվել մինչև օրական 15 մգ (մեկ 15 մգ հաբ):
Ռևմատոիդ արթրիտ և անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ. Դեղաչափը կազմում է 15 մգ (մեկ 15 մգ հաբ): Կախված բուժական արդյունավետությունից՝ այդ դեղաչափը կարող է նվազեցվել մինչև օրական 7,5 մգ (15 մգ հաբի կեսը):
Արտմելոկի օրական դեղաչափը չպետք է գերազանցի 15 մգ-ը:
Հիվանդների հատուկ խմբեր
Տարեց հիվանդներ և կողմնակի ազդեցությունների բարձր ռիսկ ունեցող հիվանդներ. Տարեց հիվանդների մոտ ռևմատոիդ արթրիտի կամ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի երկարատև բուժման ժամանակ, ինչպես նաև կողմնակի ռեակցիաների բարձր ռիսկ ունեցող անձանց մոտ, մելոքսիկամի օրական դեղաչափը չպետք է գերազանցի 7,5 մգ-ը:
Երիկամային ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդներ. Ծանր երիկամային անբավարարություն ունեցող և հեմոդիալիզ ստացող հիվանդների օրական դեղաչափը չպետք է գերազանցի 7,5 մգ-ը: Երիկամների թեթև կամ չափավոր ֆունկցիոնալ խանգարում ունեցող հիվանդների մոտ (կրեատինինի կլիրենսը՝ ոչ պակաս, քան 25 մլ/րոպե) դեղաչափի նվազեցում չի պահանջվում:
Լյարդի ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդներ. Թեթև կամ չափավոր խանգարման դեպքում դեղաչափի նվազեցում չի պահանջվում:
Երեխաներ և դեռահասներ. Մելոքսիկամը հակացուցված է երեխաներին և 16 տարեկանից փոքր դեռահասներին:
Կողմնակի ազդեցություններ
Աղեստամոքսային տրակտ.
1%՝ դիսպեպսիա, սրտխառնոց, փսխում, որովայնային ցավ, փորկապություն, մետեորիզմ, լուծ;
0,1–1%՝ լյարդի ֆունկցիայի ցուցանիշների անցողիկ փոփոխություններ (օրինակ՝ տրանսամինազների կամ բիլիրուբինի ակտիվության բարձրացում), զկռտոց, էզոֆագիտ, գաստրոդուոդենալ խոց, թաքնված կամ ակնհայտ աղեստամոքսային արյունահոսություն, ստոմատիտ;
<0,1%՝ աղեստամոքսային տրակտի պերֆորացիա, կոլիտ, հեպատիտ, գաստրիտ, աղեստամոքսային արյունահոսություն: ԱՍՏ-ի էրոզիվ-խոցային ախտահարումները և պերֆորացիան կարող են հանգեցնել կյանքին սպառնացող վիճակների:
Արյունաստեղծ համակարգ.
1%՝ անեմիա;
0,1–1%՝ արյան բանաձևի փոփոխություններ, ներառյալ լեյկոցիտար բանաձևի փոփոխություն, լեյկոպենիա և թրոմբոցիտոպենիա: Ցիտոպենիայի առաջացման նախատրամադրող գործոն է միաժամանակ պոտենցիալ միելոտոքսիկ դեղամիջոցների, մասնավորապես՝ մետոտրեքսատի ընդունումը:
Մաշկ.
1%՝ քոր, մաշկային ցան;
0,1–1%՝ եղնջացան;
<0,1%՝ լուսազգայունություն: Հազվադեպ կարող են զարգանալ բազմաձև էրիթեմա, Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ, տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզի բուլյոզային ռեակցիաներ:
Շնչառական համակարգ.
<0,1%՝ ասպիրինի կամ այլ ՈՀԲՄ-ների, այդ թվում՝ մելոքսիկամի ընդունումից հետո նախատրամադրվածություն ունեցող հիվանդների մոտ կարող է զարգանալ սուր բրոնխային ասթմա:
Կենտրոնական նյարդային համակարգ.
1%՝ գլխապտույտ, սրտխառնոց, թեթև ուշագնացություն, գլխացավ;
<0,1%՝ գիտակցության խանգարում, կողմնորոշման խանգարումներ, տրամադրության փոփոխություններ:
Սրտանոթային համակարգ.
1%՝ այտուցներ;
0,1–1%՝ զարկերակային ճնշման բարձրացում, սրտխփոց, դեմքի շրջանում արյան հոսքի զգացում:
Միզասեռական համակարգ.
0,1–1%՝ երիկամների ֆունկցիայի ցուցանիշների փոփոխություն (արյան շիճուկում կրեատինինի և/կամ միզանյութի մակարդակի բարձրացում);
<0,1%՝ սուր երիկամային անբավարարություն: ՈՀԲՄ ընդունելու ժամանակ կարող են առաջանալ ինտերստիցիալ նեֆրիտ, ալբումինուրիա և հեմատուրիա, սակայն այդ փոփոխությունների կապը մելոքսիկամի ընդունման հետ դեռևս հաստատված չէ:
Տեսողություն.
<0,1%՝ կոնյուկտիվիտ, տեսողության խանգարում, այդ թվում՝ տեսողության անհստակություն:
Գերզգայունություն.
<0,1%՝ անգիոնևրոտիկ այտուց և անմիջական տիպի գերզգայունության ռեակցիաներ, այդ թվում՝ անաֆիլակտոիդային/անաֆիլակտիկ ռեակցիաներ:
Հակացուցումներ
- Մելոքսիկամի կամ պատրաստի դեղաձևի որևէ այլ բաղադրիչի նկատմամբ հայտնի գերզգայունություն: Հնարավոր է խաչաձև գերզգայունություն ացետիլսալիցիլաթթվի և այլ ՈՀԲՄ-ների նկատմամբ: Դեղը չի կարելի նշանակել այն հիվանդներին, որոնց մոտ նախկինում ացետիլսալիցիլաթթու կամ այլ ՈՀԲՄ ընդունելուց հետո նկատվել են բրոնխային ասթմայի ախտանիշներ, քթի պոլիպոզ, անգիոնևրոտիկ այտուց կամ եղնջացան:
- Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն՝ սրացման փուլում:
- Գաստրոինտեստինալ արյունահոսություն կամ պերֆորացիա անամնեզում՝ կապված նախորդ ՈՀԲՄ թերապիայի հետ:
- Պեպտիկ խոցեր կամ հեմոռագիկ դրսևորումներ անամնեզում (առնվազն 2 տարբեր էպիզոդ՝ հաստատված խոցով կամ արյունահոսությամբ):
- Գաստրոինտեստինալ արյունահոսություն, ցերեբրալ արյունահոսություն անամնեզում կամ արյունահոսության նկատմամբ այլ բարձր հակվածություն:
- Լյարդի ֆունկցիայի ծանր անբավարարություն:
- Ծանր երիկամային անբավարարություն (եթե հեմոդիալիզ չի կատարվում):
- Վերջերս առաջացած ակնհայտ ստամոքսաաղիքային արյունահոսություն, ցերեբրովասկուլյար արյունահոսություն կամ այլ արյունահոսություն:
- Ծանր, անվերահսկելի սրտային անբավարարություն:
- Երեխաներ և մինչև 16 տարեկան դեռահասներ:
- Հղիություն և կրծքով կերակրում:
Հղիություն և կրծքով կերակրում
Մելոքսիկամը հակացուցված է հղիության ընթացքում: Պրոստագլանդինների սինթեզի ճնշումը կարող է անցանկալի ազդեցություն ունենալ հղիության և պտղի զարգացման վրա: Համաճարակաբանական հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ հղիության ընթացքում պրոստագլանդինների սինթեզի արգելակիչների կիրառումը մեծացնում է ինքնաբուխ աբորտների և պտղի մոտ սրտի արատների առաջացման ռիսկը: Սրտի արատի զարգացման բացարձակ ռիսկը մեծանում է մոտ 1%-ից մինչև 1,5%: Այդ ռիսկը մեծանում է դեղաչափի և թերապիայի տևողության ավելացման հետ:
Հղիության III եռամսյակում պրոստագլանդինների սինթեզի արգելակիչների կիրառումը կարող է հանգեցնել պտղի հետևյալ խանգարումներին.
- զարկերակային ծորանի վաղաժամ փակման և թոքային հիպերտենզիայի՝ սրտանոթային համակարգի վրա տոքսիկ ազդեցության հետևանքով;
- երիկամների դիսֆունկցիայի՝ հետագա երիկամային անբավարարության զարգացմամբ և ամնիոտիկ հեղուկի քանակի նվազմամբ:
Մոր մոտ ծննդաբերության ժամանակ կարող է մեծանալ արյունահոսության տևողությունը և նվազել արգանդի կծկվելու ունակությունը, ինչի հետևանքով կարող է մեծանալ ծննդաբերության տևողությունը:
Հայտնի է, որ ՈՀԲՄ-ները ներթափանցում են կրծքի կաթի մեջ, ուստի մելոքսիկամի ընդունումը խորհուրդ չի տրվում կրծքով կերակրման շրջանում:
Գերդեղաչափավորում
Հայտնի հակաթույն չկա: Դեղամիջոցի գերդեղաչափավորման դեպքում անհրաժեշտ է կատարել ստամոքսի լվացում և իրականացնել ընդհանուր աջակցող թերապիա: Կլինիկական հետազոտություններում ցույց է տրվել, որ խոլեստիրամինը արագացնում է մելոքսիկամի արտազատումը:
Փոխազդեցությունը այլ դեղամիջոցների հետ
Այլ ՈՀԲՄ-ներ, այդ թվում՝ սալիցիլատներ (ացետիլսալիցիլաթթու). Մեկից ավելի ՈՀԲՄ-ների միաժամանակյա ընդունումը մեծացնում է ԱՍՏ-ում խոցերի առաջացման և աղիներում կամ ստամոքսում արյունահոսության ռիսկը՝ ազդեցությունների սիներգիզմի հետևանքով: Մելոքսիկամի և այլ ՈՀԲՄ-ների համատեղ ընդունումը խորհուրդ չի տրվում:
Ասպիրինի (օրական 1000 մգ, օրական 3 անգամ) և մելոքսիկամի համատեղ ընդունումը առողջ կամավորների մոտ հանգեցրել է մելոքսիկամի AUC-ի 10% և Cmax-ի 24% աճի: Այս փոխազդեցության կլինիկական նշանակությունը հայտնի չէ:
Ներքին ընդունման հակակոագուլյանտներ, հակաագրեգանտներ, համակարգային կիրառման հեպարին, թրոմբոլիտիկ միջոցներ. Արյունահոսության ռիսկի մեծացում: Այդ դեղամիջոցների միաժամանակյա օգտագործումից խուսափելու անհնարինության դեպքում անհրաժեշտ է մանրամասն հետևել հակակոագուլյանտների արդյունավետությանը:
Լիթիում. ՈՀԲՄ-ները բարձրացնում են լիթիումի կոնցենտրացիան պլազմայում՝ լիթիումի երիկամային արտազատման նվազման հաշվին: Պլազմայում լիթիումի կոնցենտրացիան կարող է հասնել տոքսիկ արժեքների: Լիթիումի և ՈՀԲՄ-ների համատեղ ընդունումը խորհուրդ չի տրվում: Նման համակցված թերապիայի անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է վերահսկել լիթիումի կոնցենտրացիան պլազմայում՝ բուժման սկզբում, դեղաչափերի ընտրության ժամանակ և մելոքսիկամի դադարեցման դեպքում:
Մետոտրեքսատ. ՈՀԲՄ-ները կարող են նվազեցնել մետոտրեքսատի խողովակային արտազատումը և այդպիսով մեծացնել դրա կոնցենտրացիան պլազմայում: Այդ պատճառով այն հիվանդներին, ովքեր ստանում են մետոտրեքսատի բարձր դեղաչափեր (շաբաթական ավելի քան 15 մգ), խորհուրդ չի տրվում միաժամանակ օգտագործել ՈՀԲՄ-ներ:
Մետոտրեքսատի և ՈՀԲՄ-ների համատեղ օգտագործման դեպքում փոխազդեցության ռիսկը հնարավոր է նաև մետոտրեքսատի ցածր դեղաչափեր ստացող հիվանդների մոտ, հատկապես երիկամների ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդների մոտ: Համակցված թերապիայի անհրաժեշտության դեպքում հարկավոր է վերահսկել արյան բանաձևը և երիկամների ֆունկցիան:
Հակաբեղմնավորիչներ. Ավելի վաղ հաղորդվել է, որ ՈՀԲՄ-ների օգտագործման դեպքում ներարգանդային հակաբեղմնավորիչների արդյունավետությունը կարող է նվազել: Այս դիտարկումը պահանջում է հետագա հաստատում:
Միզամուղներ. ՈՀԲՄ-ների օգտագործումը մեծացնում է ջրազրկված հիվանդների մոտ սուր երիկամային անբավարարության զարգացման ռիսկը: Մելոքսիկամ և միզամուղներ ստացող հիվանդների մոտ պետք է ապահովել բավարար հիդրատացում: Մինչև բուժումն սկսելը անհրաժեշտ է գնահատել երիկամների ֆունկցիան:
Հակահիպերտենզիվ միջոցներ. ՈՀԲՄ-ները կարող են նվազեցնել հակահիպերտենզիվ միջոցների արդյունավետությունը՝ պրոստագլանդինների սինթեզի արգելակման հետևանքով:
ՈՀԲՄ-ների և II անգիոտենզինային ռեցեպտորների անտագոնիստների (ինչպես նաև ԱՓՖ ինհիբիտորների) համատեղ օգտագործումը կարող է ուժեղացնել գլոմերուլային ֆիլտրացիայի նվազման ազդեցությունը: Երիկամների ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդների մոտ դա կարող է հանգեցնել սուր երիկամային անբավարարության զարգացման:
Խոլեստիրամինը, կապելով մելոքսիկամը աղեստամոքսային տրակտում, արագացնում է դրա արտազատումը:
ՈՀԲՄ-ները, ազդելով երիկամային պրոստագլանդինների վրա, կարող են ուժեղացնել ցիկլոսպորինի նեֆրոտոքսիկությունը: Համակցված թերապիայի դեպքում անհրաժեշտ է վերահսկել երիկամների ֆունկցիան:
Մելոքսիկամը օրգանիզմից դուրս է բերվում հիմնականում լյարդային նյութափոխանակության միջոցով: Դեղամիջոցի մոտ 2/3-ը, որը նյութափոխանակվում է լյարդում, քայքայվում է ցիտոքրոմ P-450 համակարգի ֆերմենտների միջոցով (հիմնական ուղին՝ ցիտոքրոմ 2C9, լրացուցիչ՝ ցիտոքրոմ 3A4), իսկ մոտ 1/3-ը նյութափոխանակվում է այլ համակարգերի միջոցով, օրինակ՝ պերօքսիդային օքսիդացման ճանապարհով:
Մելոքսիկամի հետ այնպիսի դեղամիջոցների համատեղ օգտագործման ժամանակ, որոնք հայտնի է, որ արգելակում են CYP2C9 և/կամ CYP3A4 ֆերմենտները կամ նյութափոխանակվում են այդ ֆերմենտների մասնակցությամբ, պետք է հաշվի առնել ֆարմակոկինետիկ փոխազդեցության հնարավորությունը:
Մելոքսիկամի և անտացիդների, ցիմետիդինի, դիգոքսինի կամ ֆուրոսեմիդի համատեղ օգտագործման դեպքում նշանակալի ֆարմակոկինետիկ փոխազդեցություններ չեն հայտնաբերվել:
Չի կարելի բացառել փոխազդեցությունը պերորալ հակադիաբետիկ միջոցների հետ:
Նախազգուշական միջոցառումներ
Ինչպես և այլ ՈՀԲՄ-ների օգտագործման դեպքում, անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել աղեստամոքսային հիվանդությունների անամնեզ ունեցող և հակակոագուլյանտներ ստացող հիվանդների բուժման ժամանակ: Աղեստամոքսային տրակտի կողմից ախտանիշներ ունեցող հիվանդները պետք է կանոնավոր կերպով գտնվեն բժշկական հսկողության տակ: Աղեստամոքսային տրակտում խոցային ախտահարման կամ արյունահոսության առաջացման դեպքում Արտմելոկի ընդունումը պետք է դադարեցնել:
Ինչպես և այլ ՈՀԲՄ-ների օգտագործման դեպքում, աղեստամոքսային արյունահոսությունը, խոցը և պերֆորացիան, որոնք պոտենցիալ վտանգավոր են հիվանդի կյանքի համար, կարող են առաջանալ բուժման ընթացքում ցանկացած ժամանակ՝ ինչպես նախազգուշացնող ախտանիշների կամ անամնեզում աղեստամոքսային լուրջ բարդությունների առկայության, այնպես էլ դրանց բացակայության դեպքում: Այդ բարդությունների հետևանքները, ընդհանուր առմամբ, ավելի լուրջ են տարեց անձանց մոտ:
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն հիվանդներին, որոնց մոտ արձանագրվել են մաշկի և լորձաթաղանթների կողմից անցանկալի երևույթներ: Նման դեպքերում պետք է քննարկել АРТМЕЛОК®-ի օգտագործումը դադարեցնելու հարցը:
ՈՀԲՄ-ները երիկամներում արգելակում են պրոստագլանդինների սինթեզը, որոնք մասնակցում են երիկամային պերֆուզիայի պահպանմանը: ՈՀԲՄ-ների օգտագործումը երիկամային արյան հոսքի նվազում կամ շրջանառվող արյան ծավալի պակաս ունեցող հիվանդների մոտ կարող է հանգեցնել թաքնված երիկամային անբավարարության դեկոմպենսացիայի:
ՈՀԲՄ-ների դադարեցումից հետո երիկամների ֆունկցիան սովորաբար վերականգնվում է մինչև ելակետային մակարդակը: Նման ռեակցիայի զարգացման առավել բարձր ռիսկի են ենթարկվում տարեց հիվանդները, ջրազրկված հիվանդները, կանգային սրտային անբավարարություն, լյարդի ցիռոզ, նեֆրոտիկ համախտանիշ կամ երիկամների ակնհայտ հիվանդություններ ունեցող հիվանդները, ինչպես նաև միզամուղներ, ԱՓՖ ինհիբիտորներ կամ II անգիոտենզինային ռեցեպտորների անտագոնիստներ ստացող հիվանդները և այն հիվանդները, ովքեր տարել են հիպովոլեմիայի հանգեցնող լուրջ վիրաբուժական միջամտություն: Նման հիվանդների մոտ թերապիայի սկզբում պետք է մանրամասն վերահսկել դիուրեզը և երիկամների ֆունկցիան:
Հազվադեպ դեպքերում ՈՀԲՄ-ները կարող են առաջացնել ինտերստիցիալ նեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ, երիկամների մեդուլյար նեկրոզ կամ նեֆրոտիկ համախտանիշ:
Երիկամային անբավարարության տերմինալ փուլում գտնվող և հեմոդիալիզ ստացող հիվանդների մոտ АРТМЕЛОК®-ի դեղաչափը չպետք է գերազանցի 7,5 մգ-ը: Երիկամների թեթև կամ չափավոր ֆունկցիոնալ խանգարում ունեցող հիվանդների մոտ (կրեատինինի կլիրենսը՝ ավելի քան 25 մլ/րոպե) դեղաչափի նվազեցում չի պահանջվում:
АРТМЕЛОК®-ի օգտագործման ժամանակ, ինչպես և այլ ՈՀԲՄ-ների մեծամասնության դեպքում, արձանագրվել են տրանսամինազների կամ լյարդի այլ ցուցանիշների էպիզոդիկ բարձրացումներ արյան շիճուկում: Դեպքերի մեծ մասում այդ բարձրացումները եղել են աննշան կամ անցողիկ: Եթե հայտնաբերված փոփոխությունները էական են կամ ժամանակի ընթացքում չեն նվազում, անհրաժեշտ է դադարեցնել АРТМЕЛОК®-ի ընդունումը և սահմանել համապատասխան հսկողություն:
Լյարդի կլինիկորեն կայուն ցիռոզով հիվանդների մոտ դեղաչափի նվազեցում չի պահանջվում:
Թուլացած կամ հյուծված հիվանդները կարող են ավելի վատ տանել անցանկալի երևույթները, ուստի այդպիսի հիվանդները պետք է գտնվեն մանրամասն հսկողության տակ: Ինչպես և այլ ՈՀԲՄ-ների օգտագործման ժամանակ, զգուշություն պետք է ցուցաբերել տարեց հիվանդների բուժման ընթացքում, որոնց մոտ մեծ է երիկամների, լյարդի և սրտի ֆունկցիայի խանգարման հավանականությունը:
ՈՀԲՄ-ների համատեղ օգտագործումը միզամուղների հետ կարող է հանգեցնել նատրիումի, կալիումի և ջրի պահման և ազդել միզամուղների նատրիուրետիկ ազդեցության վրա: Դրա հետևանքով նախատրամադրված հիվանդների մոտ հնարավոր է սրտային անբավարարության կամ հիպերտենզիայի ախտանիշների ուժեղացում:
Մելոքսիկամը, ինչպես և այլ ՈՀԲՄ-ները, կարող է քողարկել վարակիչ հիվանդության ախտանիշները:
Մելոքսիկամի, ինչպես նաև ցիկլօքսիգենազի/պրոստագլանդինների սինթեզը արգելակող այլ դեղամիջոցների օգտագործումը կարող է ազդել պտղաբերության վրա, ուստի խորհուրդ չի տրվում այն կանանց, ովքեր ցանկանում են հղիանալ: Կանանց մոտ բեղմնավորման ունակության խանգարման կամ անպտղության հետազոտության դեպքում պետք է դիտարկել մելոքսիկամի դադարեցման հարցը:
Մելոքսիկամով թերապիայի ընթացքում պահանջվում է զարկերակային հիպերտենզիա և/կամ սրտային անբավարարություն ունեցող հիվանդների հսկողություն և խորհրդատվություն, քանի որ հայտնի է, որ ՈՀԲՄ-ների օգտագործման ֆոնին կարող են առաջանալ հեղուկի պահում և այտուցներ:
Ռիսկային խմբի հիվանդների մոտ խորհուրդ է տրվում իրականացնել զարկերակային ճնշման կլինիկական մոնիթորինգ՝ մելոքսիկամի ընդունումից առաջ և անմիջապես ընդունումից հետո:
Կլինիկական հետազոտությունները և համաճարակաբանական տվյալները վկայում են այն մասին, որ որոշ ՈՀԲՄ-ների, ներառյալ մելոքսիկամի, կիրառումը, հատկապես բարձր դեղաչափերով և երկարատև բուժման դեպքում, կապված է զարկերակային թրոմբոտիկ բարդությունների (օրինակ՝ սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի) հետ: Մելոքսիկամի դեպքում նման ռիսկը ներկայումս չի կարող բացառվել:
Բարձր զարկերակային ճնշում, սրտային անբավարարություն, առկա սրտի իշեմիկ հիվանդություն կամ ցերեբրովասկուլյար պաթոլոգիա ունեցող հիվանդներին մելոքսիկամ նշանակելու որոշումը պետք է կայացնել միայն հիվանդի համար բոլոր ռիսկերի և օգուտների մանրակրկիտ գնահատումից հետո:
Նույն մոտեցումը պետք է կիրառել նաև այն հիվանդներին մելոքսիկամով երկարատև բուժում նշանակելուց առաջ, ովքեր ունեն սիրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոններ (օրինակ՝ բարձր զարկերակային ճնշում, դիսլիպիդեմիա, շաքարային դիաբետ կամ ծխելը):
Տրանսպորտային միջոցների և մեխանիզմների կառավարումը
Մելոքսիկամի ազդեցության վերաբերյալ հատուկ ուսումնասիրություններ տրանսպորտային միջոցներ վարելու և մեխանիզմներ կառավարելու ունակության վրա չեն կատարվել: Տեսողության խանգարումներ, քնկոտություն կամ կենտրոնական նյարդային համակարգի այլ խանգարումներ ունեցող հիվանդները պետք է ձեռնպահ մնան նման գործունեությունից:
Թողարկման ձևը
15 մգ հաբեր, №10 × 2: 2 ուրվագծային բջջային փաթեթ՝ առանձնացված բջիջներով: Ուրվագծային բջջային փաթեթները բժշկական կիրառման վերաբերյալ հրահանգի հետ միասին տեղադրվում են ստվարաթղթե տուփի մեջ:
Պահպանման պայմանները
Պահել խոնավությունից և լույսից պաշտպանված տեղում՝ 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում:
Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Պահպանման ժամկետը
2 տարի: Պահպանման ժամկետը նշված է փաթեթի վրա: Դեղամիջոցը չի կարելի օգտագործել փաթեթի վրա նշված ժամկետի ավարտից հետո:
Դեղատներից բաց թողնելու պայմանները
АРТМЕЛОК®-ը բաց է թողնվում միայն բժշկի դեղատոմսով:
Արտադրող
«Ֆարմտեխնոլոգիա» ՍՊԸ,
Բելառուսի Հանրապետություն, 220024, ք. Մինսկ, Կորժենևսկու փ., 22:
Պատվիրատու՝ «Գիգա Ֆարմ» ՍՊԸ
Հեռ.՝ +37494000264
E-mail՝ gig.am@mail.ru