ՆՅՈՒԿՈՖԵՆ N200
Կարճ նկարագրություն
Բաղադրությունը՝ ակտիվ նյութեր՝ ացետիլսալիցիլաթթու՝ 200 մգ, պարացետամոլ՝ 200 մգ, կոֆեին՝ 40 մգ։ Նյուկոֆենը կարող է օգտագործվել բուժելու համար՝ - տարբեր ծագման մեղմ և միջին ինտենսիվության ցավային համախտանիշ (ներառյալ գլխացավ, ատամի ցավ, նևրալգիա, միալգիա, արթրալգիա), - ջերմություն մրսածության և վարակիչ և բորբոքային հիվանդությունների ժամանակ: Ցավը (ներառյալ բորբոքային ծագումը), տենդային պայմանները, ռևմատիկ հիվանդություններով թեթևացնելու համար մեծահասակների համար մեկ դեղաչափը 1 դեղահատ է, օրական մինչև 6 հաբ: Ցավը թեթևացնելու համար խորհուրդ է տրվում մեկ անգամ ընդունել 2 հաբ։ Առաջարկվող մեկ դեղաչափը, անհրաժեշտության դեպքում, կարող է կրկնվել յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ, բայց ոչ ավելի, քան 4 անգամ / օր: Ընդունման տևողությունը՝ ջերմության սիմպտոմատիկ բուժման համար՝ ոչ ավելի, քան 3 օր, ցավը՝ ոչ ավելի, քան 5 օր։
Կիսվել
-
Ապրանքի նկարագրություն
Թերթիկ-ներդիր
(Տեղեկատվություն օգտագործողների համար)
Նյուկոֆեն
Հաբեր
Գրանցման վկայական № 16198
Պատրաստուկի առևտրային անվանումը – Նյուկոֆեն
Հայտնի գեներիկների համակցությունը. Պարացետամոլ /Ացետիլսալիցիլային թթու/
Կոֆեին
Paracetamol /Acetylsalicylic acid/Caffeine
Ընդհանուր բնութագիրը
Հիմնական ֆիզիկա-քիմիական հատկությունները
Կլորավուն հարթ հաբեր, սպիտակ կամ գրեթե սպիտակ գույնի, մեկ կողմում ուռուցիկ և երկկողմանի երեսակով, ացետիլսալիցիլաթթվի յուրահատուկ հոտով:
Բաղադրությունը
Մեկ հաբը պարունակում է.
Ակտիվ նյութեր. պարացետամոլ -200մգ, ացետիլսալիցիլային թթու – 200 մգ, կոֆեին – 40 մգ:
Օժանդակ նյութեր. Կիտրոնաթթու, միկրոբյուրեղային ցելյուլոզ, պովիդոն, եգիպտացորենի օսլա, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ:
Դեղաբանական խումբը և ԱԹՔ կոդը
Այլ անալգետիկներ-հակապիրետիկներ, պարացետամոլ այլ պատրաստուկների հետ համակցությունների մեջ (բացառությամբ հոգեմետները): Կոդ ԱԹՔ – NO2BE51:
Դեղաբանական ազդեցությունը
Համակցված պատրաստուկ, որի ազդեցությունը պայմանավորված է նրա կազմի մեջ մտնող բաղադրիչների էֆեկտներով: Ացետիլսալիցիլային թթուն և պարացետամոլը թողնում են ջերմիջեցնող,հակաբորբոքիչ և անալգեզացնող ազդեցություն, պայմանավորված պրոստոգլանդինների սինթեզի արգելակմամբ: Կոֆեինը ազդում է գլխուղեղի անոթների տոնուսի վրա, ինչպես նաև այդ համակցության մեջ ուժեղացնում է ացետիլսալիցիլաթթվի և պարացետամոլի ազդեցությունը: Պատրաստուկի առավելագույն ազդեցությունը զարգանում է 10 – 60 րոպեի ընթացքում:
Ե՞րբ ընդունել Նյուկոֆեն պատրաստուկը:
Նյուկոֆեն պատրաստուկը կարելի է ընդունել բուժման համար.
- Տարբեր գենեզի թույլ կամ չափավոր ինտենսիվության ցավային համախտանիշի (այդ թվում, գլխացավ, ատամնացավ, նևրալգիա,միալգիա, արթրալգիա);
- Տենդի` մրսածության և վարակային-բորբոքային հիվանդությունների ժամանակ;
Ինչպե՞ս ընդունել Նյուկոֆեն պատրաստուկը
Ցավային համախտանիշը մեղմելու համար (այդ թվում, բորբոքային գենեզի, տենդային վիճակների,) ռևմատիկ հիվանդությունների ժամանակ մեկ անգամյա դեղաչափը մեծահասակների համար կազմում է 1 հաբ, օրականը ` մինչև 6 հաբ:
Այս մասին պետք է իմանալ:
Չգերազանցել խորհուրդ տրվող, բժշկի կողմից նշանակված դեղաչափերը:
Զգուշությամբ պետք է Նյուկոֆեն պատրաստուկը նշանակել հիվանդներին, լյարդի և երիկամների ֆունկցիայի խանգարման դեպքում:
Երկարատև ընդունման դեպքում հնարավոր է հեպատո- և նեֆրոտոքսիկության զարգացում: Խորհուրդ չի տրվում Նյուկոֆեն պատրաստուկը միաժամանակ ընդունել պատրաստուկների հետ, որոնք պարունակում են ացետիլսալիցիլային թթու և/կամ պարացետամոլ:
Խորհուրդ չի տրվում Նյուկոֆեն պատրաստուկը ընդունել պարրաստուկների հետ, որոնք ինդուկցում են լյարդի միկրոսոմալ ֆերմենտներ (բարբիտուրատներ, հակաէպիլեպտիկ պատրաստուկներ, ռիֆամպիցին, էթանոլ): Միաժամանակ ընդունելու դեպքում Մետոկլոպրամիդը կարող է ուժեղացնել, իսկ պրոբենեցիդը` փոքրացնել պարացետամոլի ներծծումը: Միաժամանակ ընդունելու դեպքում, պատրաստուկն ընդունելուց հետո 1 ժամվա ընթացքում խոլեստիրամինը փոքրացնում է պարացետամոլի ներծծումը:
Նյուկոֆեն պատրաստուկով բուժման ժամանակ պետք է խուսափել ալկոհոլ ընդունելուց (դիսուլֆիրամի նման հարուցում է անհանդուրժողականություն ալկոհոլի նկատմամբ): Մինչև 16 տարեկան երեխաներին չի կարելի նշանակել Նյուկոֆեն պատրաստուկը, քանի որ վիրուսային վարակի դեպքում ացետիլսալիցիլաթթուն ընդունակ է մեծացնել Ռեյի համախտանիշի առաջացման ռիսկը: Ռեյի համախտանիշի ախտանիշներ են հանդիսանում երկարատև փսխումները, սուր էնցեֆալոպատիան, լյարդի մեծացումը:
Պատրաստուկը տևական ժամանակ ընդունելու դեպքում անհրաժեշտ է վերահսկողության տակ պահել ծայրամասային արյունը և լյարդի ֆունկցիոնալ վիճակը:
Քանի որ ացետիլսալիցիլային թթուն դանդաղեցնում է արյան մակարդելիությունը, ապա հիվանդը, որին սպասվում է վիրահատական միջամտություն, պետք է նախապես զգուշացնի բժշկին պատրաստուկ ընդունելու մասին:
Բարձր զգայունությամբ կամ սալիցիլատների կամ նրանց ածանցյալների նկատմամբ ասթմոիդային ռեակցիաներ ունեցող հիվանդներին Նյուկոֆեն պատրաստուկը կարելի է նշանակել միայն զգուշության հատուկ միջոցներ պահպանելով (անհետաձգելի օգնության ծառայության պայմաններում):
Ացետիլսալիցիլային թթուն փոքր դեղաչափերով փոքրացնում է միզաթթվի դուրս բերումը: Համապատասխան հակվածություն ունեցող հիվանդների մոտ մի շարք դեպքերում դա կարող է հարուցել հոդատապի (պոդագրա) նոպա:
Պատրաստուկի օգտագործումը հղիության կամ կրծքով կերակրելու շրջանում:
Նյուկոֆեն պատրաստուկի օգտագործումը հղիության կամ կրծքով կերակրելու շրջանում, արգելվում է: Քանի որ ացետիլսալիցիլային թթուն ընկնում է կրծքի կաթի մեջ, հետևաբար, չի կարող օգտագործվել կրծքով կերակրելու շրջանում, դա կարող է մեծացնել Ռեյի համախտանիշի զարգացման ռիսկը, իսկ բարձր դեղաչափերը կարող են բերել թրոմբոցիտներիֆունկցիայի խանգարման:
Լաբորատոր ցուցանիշների վերահսկողությունը
Նյուկոֆեն պատրաստուկով բուժման շրջանում պետք է վերահսկել ծայրամասային արյան պատկերը և լյարդի ֆունկցիան: Անհրաժեշտ է հայտնել բժշկին, եթե հիվանդը Նյուկոֆեն պատրաստուկի հետ միաժամանակ ընունում է այլ դեղեր:
Ի՞նչ ախտանիշներ կարող են լինել գերդեղաչափավորման դեպքում:
Ախտանիշները. Թեթև ինտոքսիկացիաների ժամանակ – սրտխառնոց, փսխումներ, գաստրալգիա, գլխապտույտներ, զանգ ականջների մեջ;
Ծանր ինտոքսիկացիա – աբդոմինալ ցավ (կարող է լինել լյարդի վնասված լինելու առաջին ցուցանիշներից մեկը), արգելակվածություն, քնկոտություն, կոլապս, ջզաձգումներ, բրոնխոսպազմ, դժվարացած շնչառություն, անուրիա, արյունահոսություն: Սկզբնական շրջանում կենտրոնական հիպերօդափոխություն:
-
Վիդեո
Թերթիկ-ներդիր
(Տեղեկատվություն օգտագործողների
համար)
Նյուկոֆեն
Հաբեր
Գրանցման վկայական № 16198
Պատրաստուկի առևտրային անվանումը – Նյուկոֆեն
Հայտնի գեներիկների համակցությունը. Պարացետամոլ /Ացետիլսալիցիլային
թթու/
Կոֆեին
Paracetamol /Acetylsalicylic acid/Caffeine
Ընդհանուր բնութագիրը
Հիմնական ֆիզիկա-քիմիական հատկությունները
Կլորավուն հարթ հաբեր, սպիտակ կամ գրեթե սպիտակ գույնի, մեկ
կողմում ուռուցիկ և երկկողմանի երեսակով, ացետիլսալիցիլաթթվի յուրահատուկ հոտով:
Բաղադրությունը
Մեկ հաբը պարունակում է.
Ակտիվ նյութեր. պարացետամոլ -200մգ, ացետիլսալիցիլային
թթու – 200 մգ, կոֆեին – 40 մգ:
Օժանդակ նյութեր. Կիտրոնաթթու, միկրոբյուրեղային
ցելյուլոզ, պովիդոն, եգիպտացորենի օսլա, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ:
Դեղաբանական խումբը և ԱԹՔ կոդը
Այլ անալգետիկներ-հակապիրետիկներ,
պարացետամոլ այլ պատրաստուկների հետ համակցությունների մեջ (բացառությամբ հոգեմետները):
Կոդ ԱԹՔ – NO2BE51:
Դեղաբանական ազդեցությունը
Համակցված պատրաստուկ, որի ազդեցությունը պայմանավորված է
նրա կազմի մեջ մտնող բաղադրիչների էֆեկտներով: Ացետիլսալիցիլային թթուն և պարացետամոլը
թողնում են ջերմիջեցնող,հակաբորբոքիչ և անալգեզացնող ազդեցություն, պայմանավորված պրոստոգլանդինների
սինթեզի արգելակմամբ: Կոֆեինը ազդում է գլխուղեղի անոթների տոնուսի վրա, ինչպես նաև
այդ համակցության մեջ ուժեղացնում է ացետիլսալիցիլաթթվի և պարացետամոլի ազդեցությունը:
Պատրաստուկի առավելագույն ազդեցությունը զարգանում է 10 – 60 րոպեի ընթացքում:
Ե՞րբ ընդունել Նյուկոֆեն պատրաստուկը:
Նյուկոֆեն պատրաստուկը կարելի է ընդունել բուժման համար.
-
Տարբեր գենեզի
թույլ կամ չափավոր ինտենսիվության ցավային համախտանիշի (այդ թվում, գլխացավ, ատամնացավ,
նևրալգիա,միալգիա, արթրալգիա);
-
Տենդի` մրսածության
և վարակային-բորբոքային հիվանդությունների ժամանակ;
Ինչպե՞ս ընդունել Նյուկոֆեն պատրաստուկը
Ցավային համախտանիշը մեղմելու համար (այդ թվում, բորբոքային գենեզի, տենդային վիճակների,) ռևմատիկ հիվանդությունների ժամանակ
մեկ անգամյա դեղաչափը մեծահասակների համար կազմում է 1 հաբ, օրականը ` մինչև 6 հաբ:
Այս մասին պետք է իմանալ:
Չգերազանցել խորհուրդ
տրվող, բժշկի կողմից նշանակված դեղաչափերը:
Զգուշությամբ
պետք է Նյուկոֆեն պատրաստուկը նշանակել հիվանդներին, լյարդի և երիկամների ֆունկցիայի
խանգարման դեպքում:
Երկարատև ընդունման
դեպքում հնարավոր է հեպատո- և նեֆրոտոքսիկության զարգացում: Խորհուրդ չի տրվում Նյուկոֆեն
պատրաստուկը միաժամանակ ընդունել պատրաստուկների
հետ, որոնք պարունակում են ացետիլսալիցիլային թթու և/կամ պարացետամոլ:
Խորհուրդ չի
տրվում Նյուկոֆեն պատրաստուկը ընդունել
պարրաստուկների հետ, որոնք ինդուկցում են լյարդի
միկրոսոմալ ֆերմենտներ (բարբիտուրատներ, հակաէպիլեպտիկ պատրաստուկներ, ռիֆամպիցին, էթանոլ): Միաժամանակ ընդունելու դեպքում Մետոկլոպրամիդը կարող է ուժեղացնել, իսկ պրոբենեցիդը` փոքրացնել
պարացետամոլի ներծծումը: Միաժամանակ ընդունելու դեպքում, պատրաստուկն ընդունելուց հետո
1 ժամվա ընթացքում խոլեստիրամինը փոքրացնում է պարացետամոլի ներծծումը:
Նյուկոֆեն պատրաստուկով
բուժման ժամանակ պետք է խուսափել ալկոհոլ ընդունելուց
(դիսուլֆիրամի նման հարուցում է անհանդուրժողականություն ալկոհոլի նկատմամբ):
Մինչև 16 տարեկան երեխաներին չի կարելի նշանակել Նյուկոֆեն պատրաստուկը, քանի որ վիրուսային
վարակի դեպքում ացետիլսալիցիլաթթուն ընդունակ է մեծացնել Ռեյի համախտանիշի առաջացման
ռիսկը: Ռեյի համախտանիշի ախտանիշներ են հանդիսանում երկարատև փսխումները, սուր էնցեֆալոպատիան,
լյարդի մեծացումը:
Պատրաստուկը տևական ժամանակ ընդունելու դեպքում անհրաժեշտ
է վերահսկողության տակ պահել ծայրամասային արյունը և լյարդի ֆունկցիոնալ վիճակը:
Քանի որ ացետիլսալիցիլային թթուն դանդաղեցնում է արյան մակարդելիությունը,
ապա հիվանդը, որին սպասվում է վիրահատական միջամտություն, պետք է նախապես զգուշացնի
բժշկին պատրաստուկ ընդունելու մասին:
Բարձր զգայունությամբ կամ սալիցիլատների կամ նրանց ածանցյալների
նկատմամբ ասթմոիդային ռեակցիաներ ունեցող հիվանդներին Նյուկոֆեն պատրաստուկը կարելի
է նշանակել միայն զգուշության հատուկ միջոցներ պահպանելով (անհետաձգելի օգնության ծառայության
պայմաններում):
Ացետիլսալիցիլային թթուն փոքր դեղաչափերով փոքրացնում է միզաթթվի
դուրս բերումը: Համապատասխան հակվածություն ունեցող հիվանդների մոտ մի շարք դեպքերում
դա կարող է հարուցել հոդատապի (պոդագրա) նոպա:
Պատրաստուկի օգտագործումը հղիության կամ կրծքով կերակրելու շրջանում:
Նյուկոֆեն պատրաստուկի
օգտագործումը հղիության կամ կրծքով կերակրելու շրջանում, արգելվում է: Քանի որ ացետիլսալիցիլային
թթուն ընկնում է կրծքի կաթի մեջ, հետևաբար, չի կարող օգտագործվել կրծքով կերակրելու
շրջանում, դա կարող է մեծացնել Ռեյի համախտանիշի զարգացման ռիսկը, իսկ բարձր դեղաչափերը
կարող են բերել թրոմբոցիտներիֆունկցիայի խանգարման:
Լաբորատոր ցուցանիշների վերահսկողությունը
Նյուկոֆեն պատրաստուկով
բուժման շրջանում պետք է վերահսկել ծայրամասային արյան պատկերը և լյարդի ֆունկցիան:
Անհրաժեշտ է հայտնել բժշկին, եթե հիվանդը Նյուկոֆեն պատրաստուկի հետ միաժամանակ ընունում
է այլ դեղեր:
Ի՞նչ ախտանիշներ կարող են լինել գերդեղաչափավորման դեպքում:
Ախտանիշները. Թեթև
ինտոքսիկացիաների ժամանակ – սրտխառնոց, փսխումներ, գաստրալգիա, գլխապտույտներ, զանգ
ականջների մեջ;
Ծանր ինտոքսիկացիա
– աբդոմինալ ցավ (կարող է լինել լյարդի վնասված լինելու առաջին ցուցանիշներից մեկը),
արգելակվածություն, քնկոտություն, կոլապս, ջզաձգումներ, բրոնխոսպազմ, դժվարացած շնչառություն,
անուրիա, արյունահոսություն: Սկզբնական շրջանում կենտրոնական հիպերօդափոխություն: