ԲԵՖԵՏՈՆ N10
Կարճ նկարագրություն
Բեֆետոն® -ը թողարկվում է ներարկման համար լուծույթի տեսքով, որը պարունակում է 75 մգ նատրիումի դիկլոֆենակ 3մլ-ի մեջ, ներարկվում է միջմկանային կամ ներերակային` ինֆուզիայի տեսքով: Բեֆետոն®-ը ցուցված է ցավերը բուժելու համար, այնպես, ինչպես երիկամային քարերի առկայության, օստեոարթրիտի (հոդերի դեգեներացիա) և ռևմատոիդային արթրիտի (հոդաբորբ) ժամանակ մեջքի ցավերն են, պոդագրան (բյուրեղների առաջացումը հոդերում), վնասվածքներն ու կոտրվածքները: Բեֆետոն®-ը ներերակային ներարկման դեպքում օգտագործվում է նաև հետվիրահատական ցավերի բուժման ու կանխարգելման համար: Մեծահասակների համար Մեկ կամ երկու սրվակ (75 մինչև150 մգ) ամեն օր, մեկ կամ երկու օրերի ընթացքում: Տարեցների համար Բժիշկը կարող է նշանակել ավելի փոքր դեղաչափով, քան սովորական դեղաչափն է մեծահասակների համար: Երեխաների համար նախատեսված չէ: Դեղամիջոցը ` բժշկի դեղատոմսով:
Կիսվել
-
Ապրանքի նկարագրություն
Բեֆետոն® լուծույթ ներարկումների համար 75 մգ/3մլ
Նատրիումի դիկլոֆենակ
Նախքան պատրաստուկն ընդունելը ամբողջովին կարդացեք թերթիկ-ներդիրը, քանի որ այստեղ Ձեզ համար շատ կարևոր տեղեկություններ կան:
o Պահպանեք թերթիկ-ներդիրը: Հնարավոր է` նորից կարդալու անհրաժեշտություն լինի:
o Եթե Ձեզ մոտ լրացուցիչ հարցեր են առաջացել, դիմեք բուժող բժշկին:
o Դեղապատրաստուկը նշանակված է հենց Ձեզ համար: Մի փոխանցեք այն ուրիշներին: Այն կարող է վնասել նրանց, եթե անգամ նրանց հիվանդության ախտանիշները համընկնում են Ձեր ախտանիշների հետ:
o Եթե Ձեզ մոտ ի հայտ են եկել ինչ-որ անցանկալի ռեակցիաներ, դիմեք բուժող բժշկին: Այս հանձնարարականը վերաբերում է ցանկացած անցանկալի ռեակցիային, այդ թվում նաև թերթիկ-ներդիրի 4-րդ բաժնում չթվարկվածներին:
Թերթիկ-ներդիրի բովանդակությունը
1. Ի՟նչ է իրենից ներկայացնում Բեֆետոն® պատրաստուկը և ինչի համար են այն ընդունում:
2. Ի՟նչ պետք է իմանալ Բեֆետոն® պատրաստուկը ընդունելուց առաջ:
3. Բեֆետոն® պատրաստուկի ընդունումը:
4. Հնարավոր անցանկալի ռեակցիաներ:
5. Բեֆետոն® պատրաստուկի պահպանումը:
6. Փաթեթի պարունակությունը և այլ տեղեկություններ:
1. Ի՟նչ է իրենից ներկայացնում Բեֆետոն® պատրաստուկը և ինչի համար են այն ընդունում:
Բեֆետոն® -ը թողարկվում է ներարկման համար լուծույթի տեսքով, որը պարունակում է 75 մգ նատրիումի դիկլոֆենակ 3մլ-ի մեջ, ներարկվում է միջմկանային կամ ներերակային` ինֆուզիայի տեսքով:
Բեֆետոն®-ը ցուցված է ցավոտ վիճակները բուժելու համար, այնպես, ինչպես երիկամային քարերի առկայության, օստեոարթրիտի (հոդերի դեգեներացիա) և ռևմատոիդային արթրիտի (հոդաբորբ) ժամանակ մեջքի ցավերն են, պոդագրան (բյուրեղների առաջացումը հոդերում), վնասվածքներն ու կոտրվածքները:
Բեֆետոն®-ը ներերակային ներարկման դեպքում օգտագործվում է նաև հետվիրահատական ցավերի բուժման ու կանխարգելման համար:
Ձեր բժիշկը Ձեզ ավելի մանրամասն կբացատրի:
2. Ի՟նչ պետք է իմանալ Բեֆետոն® պատրաստուկը ընդունելուց առաջ:
Մի ընդունեք Բեֆետոն®-պատրաստուկը.
- Եթե
ունեք ալերգիա (բարձր զգայունություն) նատրիումի դիկլոֆենակի,
նատրիումի մետաբիսուլֆիտի, իբուպրոֆենի, ասպիրինի կամ այլ ՈԸԲՄ նկատմամբ կամ Բեֆետոն®-ի
մյուս բաղադրիչների նկատմամբ (թվարկված են
թերթիկ-ներդիրի 6-րդ բաժնում): Գերզգայունության հատկանիշները ներառում են
դեմքի և շրթունքների այտուցը (անգիոնևրոտիկ այտուց), դժվարացած
շնչառությունը, ցավեր կրծքավանդակում, հարբուխը, մաշկային
ցանը և ցանկացած այլ ալերգիկ ռեակցիա:
- Եթե
Ձեզ մոտ այժմ կամ երբևէ եղել է ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոց կամ
արյունահոսություն աղե-ստամոքսային տրակտում (դա կարող է լինել արյունահոսություն
աղիները դատարկվելու ժամանակ, թարմ արյուն կղանքի մեջ կամ սև ձյութանման
կղանք):
- Եթե
Ձեզ մոտ խնդիրներ են առաջացել ստամոքսի կամ աղիների հետ կապված այլ ՈՀԲՊ
ընդունելուց հետո:
- Եթե
ունեք սրտային, երիկամային կամ լյարդի անբավարարություն:
- Եթե
Ձեզ մոտ հաստատվել է սրտի հիվանդություն և/կամ ցերեբրովասկուլյար
հիվանդություն, օրինակ, եթե ունեցել եք սրտի նոպա, ինսուլտ, մինի-ինսուլտ
(ՏԻԱ) կամ սրտի կամ ուղեղի արյունատար անոթների խցանում, կամ թրոմբի
հեռացմանն ուղղված վիրահատություն:
- Եթե
ունեք կամ ունեցել եք խնդիրներ արյունաշրջանառության հետ կապված
(ծայրամասային արթերիաների հիվանդություն):
· Եթե Դուք հղի եք (ժամկետը` ավելի քան 6 ամիս):
Զգուշացումներ և նախազգուշական միջոցառումներ
§ Ձեզ հարկավոր է ընդունել Բեֆետոն®-պատրաստուկի ամենացածր դեղաչափը հնարավորինս ավելի կարճ ժամանակահատվածում, հատկապես, եթե Ձեր քաշը անբավարար է կամ եթե տարեց եք:
§ Բեֆետոն®-ը մեծացնում է սրտի նոպայի կամ ինսուլտի ռիսկը: Ռիսկի գործոնը ավելի բարձր է լինում, եթե երկարատև եք ընդունում բարձր դոզայով դեղաչափեր: Միշտ հետևեք բժշկի հրահանգներին, որպեսզի իմանաք, թե ինչ դեղաչափով և ինչ տևողությամբ պետք է ընդունեք պատրաստուկը:
§ Եթե Բեֆետոն®-պատրաստուկն ընդունելու ժամանակ Ձեզ մոտ ինչ-որ նշաններ են հայտնվել սրտի կամ արյունատար անոթների հետ կապված, այնպես, ինչպես ցավն է կրծքավանդակում, շնչարգելությունը, թուլությունը կամ խոսքի անհստակությունն ու խճճվածությունը, ապա անմիջապես դիմեք բժշկի:
§ Այս դեղամիջոցը ընդունելու ընթացքում Ձեր բժիշկը կարող է ժամանակ առ ժամանակ Ձեզ զննության ենթարկել:
§ Եթե Դուք երբևէ խնդիրներ եք ունեցել ստամոքսի, ՈՀԲՊ ընդունելու հետ կապված կամ եթե տարեց եք, անհրաժեշտ է անմիջապես հաղորդել Ձեր բժշկին ` անսովոր ախտանիշներ ունենալու դեպքում:
§ Քանի որ Բեֆետոն®-ը հակաբորբոքիչ դեղամիջոց է, այն կարող է պակասեցնել վարակի նշանները, օրինակ գլխացավը կամ բարձր ջերմությունը: Եթե վատ եք զգում և Ձեզ անհրաժեշտ է դիմել բժշկի, մի մոռացեք նրան ասել, որ ընդունում եք Բեֆետոն®:
§ Նախքան Բեֆետոն@ ընդունելը տեղեկացրեք Ձեր բժշկին, եթե վերջին շրջանում վիրահատվել եք կամ պատրաստվում եք վիրահատության ստամոքսի կամ աղիների շրջանում, քանի որ Բեֆետոն®-ը երբեմն կարող է դժվարացնել վերքերի ապաքինումը աղիներում վիրահատությունից հետո:
Երեխաներ
Բեֆետոն@-ը խորհուրդ չի տրվում ընդունել երեխաներին:
Մեծահասակներ
Տարեցների մոտ մեծանում է կողմնակի ռեակցիաների հաճախականությունը ՈՀԲՊ նկատմամբ, հատկապես ստամոքսաաղիքային արյունահոսությունների և պերֆերացման ձևով, որոնք կարող են ճակատագրական լինել: Հարկավոր է մեծ զգուշություն ցուցաբերել այն հիվանդների նկատմամբ, ովքեր ընդունում են դեղեր, որոնք կարող են մեծացնել խոցեր կամ արյունահոսություն առաջացնելու ռիսկը, այնպես, ինչպես պեռորալ կորտիկոստերոիդներն են, հակակոագուլյանտները, ինչպես վարֆարինը, սերոտոնինի արգելակիչները(ինհիբիտորները) կամ հակաթրոմբոցիտար միջոցները` ինչպես ասպիրինն է:
Այլ դեղապատրաստուկները և Բեֆետոն@-ը:
Հայտնեք Ձեր բժշկին, բուժքրոջը կամ դեղագետին, եթե Դուք ընդունում կամ ընդունել եք այլ դեղեր: Այստեղ ներկայացված են այն բուսական պրոդուկտները կամ դեղերը, որոնք գնվում են առանց դեղատոմսի.
- Դիգոքսին
(օգտագործվում է սրտի հետ կապված խնդիրները
բուժելու համար)
- Լիթիում
(օգտագործվում է հոգեկան հիվանդությունները բուժելու համար)
- Հակաբիոտիկներ,
որոնք կոչվում են խինոլոններ (օրինակ` ցիպրոֆլոքսացինը)
- Ցիկլոսպորին
և Տակրոլիմուս
- Մետոտրեքսատ
(օգտագործվում է որոշ բորբոքային և ուռուցքային հիվանդությունների ժամանակ)
- Դեղեր,
որոնք կարող են մեծացնել արյունահոսության ռիսկը և երբեմն նշանակվում են սրտի
հետ կապված խնդիրների ժամանակ, ինչպես դիպիրամիդոլն է կամ կլոպիդոգրելը
- Միզամուղներ
(բարձր ճնշումը բուժելու համար նախատեսված դեղեր)
- Միֆեպրիստոն,
որն օգտագործվում է հղիությունն ընդհատելու համար (այդ թվում, եթե այն
ընդունել եք վերջին 12 օրվա ընթացքում)
- Դեղեր
դիաբետը բուժելու համար
- Պեռորալ
ստերոիդներ (հակաբորբոքիչ միջոցներ)
- Ֆենիտոնին
(էպիլեփսիան բուժելու համար նախատեսված դեղեր)
- Կոլեստիպոլ
և խոլեստիրամին (խոլեստերինի մակարդակը իջեցնելու համար նախատեսված դեղեր)
- CYP2C9
արգելակիչներ. սուլֆինպիրազոն և վորիկոնազոլ
- Այլ
ՈՀԲՊ (ցավոտ կամ բորբոքային վիճակների համար), ներառյալ
ЦОГ-2. արգելակիչները
- Դեղեր,
որոնք հայտնի են որպես СИОЗС, օգտագործվում են դեպրեսիաները բուժելու համար,
ինչպես պարոքսետինն է կամ ֆլուոքսետինը
- Դեղեր,
որոնք օգտագործվում են սրտային հիվանդությունների կամ բարձր արյան ճնշման
հիվանդությունների ժամանակ, օրինակ, Բետա-արգելափակիչները կամ ԱՓՖ
արգելակիչները:
Հղիություն, կրծքով կերակրում, բեղմնավորում
Եթե Դուք հղի եք կամ կերակրում եք կրծքով կամ կարծում եք, որ կարող է հղի լինեք կամ պլանավորել եք երեխա ունենալ, ապա խորհրդակցեք բժշկի հետ նախքան այդ դեղն ընդունելը:
Հղիություն
Բեֆետոն@-ը հղիության ժամանակ պետք է օգտագործել միայն այն դեպքում, եթե Ձեր բժիշկը կորոշի, որ դեղից ստացած օգուտը ավելի կարևոր է, քան ցանկացած հնարավոր ռիսկի գործոնը` դեռևս չծնված երեխայի հետ կապված:
Մի ընդունեք Բեֆետոն@-ը հղիության վերջին երեք ամիսների ընթացքում, քանի որ դա կարող է ազդել Ձեր երեխայի արյունաշրջանառության և երիկամների վրա:
Կրծքով կերակրում
Մի ընդունեք Բեֆետոն@-ը կրծքով կերակրելու ժամանակ, քանի որ դիկլոֆենակը ոչ մեծ քանակներով անցնում է կրծքի կաթի մեջ:
Բեղմնավորում
Բեֆետոն@-պատրաստուկ ընդունելը կարող է դժվարացնել բեղմնավորումը: Դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ, եթե պլանավորել եք հղիանալ կամ եթե խնդիրներ ունեք երեխայի բեղմնավորման հետ կապված:
Փոխադրամիջոցների կառավարումը և աշխատանքը մեխանիզմների հետ
Բեֆետոն@-պատրաստուկը կարող է առաջացնել գլխապտույտներ և այլ անցանկալի ռեակցիաներ:
Բեֆետոն@-ը պարունակում է բենզիլային սպիրտ
Բեֆետոն@-ը պարունակում է բենզիլային սպիրտ, ինչը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ:
Բեֆետոն@-ը պարունակում է նատրիումի մեթաբիսուլֆիտ
Բեֆետոն@-ը պարունակում է նատրիումի մեթաբիսուլֆիտ, ինչը հազվագյուտ դեպքերում կարող է առաջացնել գերզգայունության ծանր ռեակցիաներ և բրոնխոսպազմ:
Բեֆետոն@-ը պարունակում է նատրիում
Բեֆետոն@-ը պարունակում է 1 մմոլից պակաս (23 մգ) նատրիում, 3մլ ի մեջ, այսինքն, ըստ էության, նատրիում չի պարունակում:
3. Բեֆետոն@ պատրաստուկի ընդունումը:
Ձեր բժիշկը կորոշի, թե երբ և ինչպես բուժի Ձեզ Բեֆետոն@-պատրաստուկով:
Բեֆետոն@-ը իրականացվում է ներերակային (կաթիլային ներմուծում երակի մեջ) կամ ներմկանային (ներարկում մկանի մեջ) ճանապարհով. ներմկանային ներարկումը սովորաբար կատարվում է նստատեղին:
Սովորական դեղաչափը կազմում է
Մեծահասակների համար
Մեկ կամ երկու սրվակ (75 մինչև150 մգ) ամեն օր, մեկ կամ երկու օրերի ընթացքում:
Տարեցների համար
Բժիշկը կարող է Ձեզ նշանակել ավելի փոքր դեղաչափ, քան սովորական դեղաչափն է մեծահասակների համար, եթե Դուք տարեց եք:
Երեխաների համար
Երեխաների համար նախատեսված չէ:
4. Հնարավոր անցանկալի ռեակցիաներ
Բեֆետոն@-ը հարմար է մարդկանց մեծամասնության համար, բայց, ինչպես և բոլոր դեղերը, կարող է առաջացնել կողմնակի էֆեկտներ: Կողմնակի էֆեկտները կարելի է հասցնել նվազագույնին, եթե օգտագործեք ամենացածր դեղաչափը կարճ ժամանակահատվածով:
Որոշ կողմնակի էֆեկտներ կարող են լուրջ լինել: Անմիջապես հայտնեք բժշկին, եթե նկատել եք
· հանկարծակի և կրծքին խփող ցավ (միոկարդի ինֆարկտի կամ սրտային նոպայի ախտանիշներ)
· շնչարգելություն, դժվարացած շնչառություն` պառկած դիրքում, ոտնաթաթերի կամ ոտքերի այտուց (սրտային անբավարարության ա-խտանիշներ)
· հանկարծակի թուլություն կամ դեմքի, ձեռքերի կամ ոտքերի թմրություն, հատկապես մարմնի մի կողմում, տեսողության հանկարծակի կորուստ կամ խանգարում, դժվարություն խոսքի կամ խոսքը հասկանալու ունակության մեջ, հանկարծակի միգրենանման գլխացավեր, որոնք առաջին անգամ են հայտնվում տեսողության խանգարմամբ կամ առանց ախտանիշի: Այս ախտանիշները կարող են նման լինել ինսուլտի ախտանիշներին
· ցավ ստամոքսում, ստամոքսի խանգարում, մետեորիզմ (գազեր), սրտխառնոց (կամ փսխումներ)
· արյունահոսության ցանկացած ախտանիշներ ստամոքսում կամ աղիներում, օրինակ աղիները դատարկելու ժամանակ, արյունոտ փսխուկ կամ սև ձյութանման կղանք
· ալերգիկ ռեակցիաներ` ներառյալ մաշկային ցանի տեսքով (քոր, կապտուկներ, մաշկի թեփոտում կամ բշտիկների առաջացում)
· սուլոցներով շնչառություն կամ շնչարգելություն (բրոնխոսպազմ)
· դեմքի, շրթունքների, ձեռքերի կամ մատների այտուց
· մաշկի կամ աչքերի սպիտակուցների դեղնություն
· մշտական ցավ կոկորդում կամ բարձր ջերմություն
· մեզի քանակի և/կամ նրա արտաքին տեսքի անսպասելի փոփոխություն
· թեթև սպազմներ ու ցավ որովայնում, որոնք սկսվել են Բեֆետոն@-պատրաստուկով բուժումը սկսելուց հետո և ուղեկցվում են արյունահոսություններով (հետանցքից) կամ արյունոտ փորլուծությամբ, որպես կանոն, որովայնում ցավերը սկսվելուց հետո 24 ժամվա ընթացքում
· ցավ կրծքավանդակում, որը կարող է լուրջ ալերգիկ ռեակցիա առաջացնել և կոչվում է Կոունիսի համախտանիշ:
Եթե նկատել եք կապտուկների ավելի հաճախ ի հայտ գալը կամ կոկորդում հաճախակի ցավեր ունեք, ապա անմիջապես հայտնեք Ձեր բժշկին:
Հայտնի են նաև կողմնակի ազդեցությունները, որոնք թվարկվում են ստորև:
Հաճախակի կողմնակի էֆեկտներ (հանդիպում է 1000 մարդուց ավելի քիչ, քան 1-ի մոտ) կարող են նկատվել 100 հիվանդից 1 – 10 մոտ:
Ցավ ստամոքսում, այրոց, սրտխառնոց, փսխումներ, դիարեա, ստամոքսի խանգարում, մետեորիզմ (գազեր), ախորժակի կորուստ, գլխացավ, գլխապտույտ, մաշկային ցան կամ բծեր, լյարդի ֆերմենտների բարձր մակարդակ արյան մեջ, ռեակցիաներ ներարկման տեղերում (ախտանիշները ներառում են կարմրությունը, այտուցը, մաշկի գույնի փոփոխությունը, բորբոքումը, ցավը և գերզգայունությունը):
Ոչ հաճախակի կողմնակի էֆեկտներ (կարող է դիտարկվել 1000 հիվանդից 1-ից մինչև 100-ի մոտ).
Արագ կամ անկանոն սրտխփոցներ (առիթմիա), ցավ կրծքավանդակում, սրտային խանգարումներ, ներառյալ սրտային նոպան և շնչարգելությունը, դժվարացած շնչառություն` պառկած դիրքում, ոտնաթաթերի կամ ոտքերի այտուց (սրտային անբավարարության հատկանիշներ), հատկապես, եթե Դուք ավելի բարձր դեղաչափեր եք ընդունել (օրական 150 մգ) երկարատև ժամանակահատվածում:
Հազվադեպ հանդիպող կողմնակի էֆեկտներ (կարող են առաջանալ1000-ից 1 կամ 10000-ից 1 հիվանդների մոտ).
Ստամոքսի խոց կամ արյունահոսություն (հազվադեպ են նաև մահվան դեպքերը , հատկապես տարեցների մոտ), գաստրիտ (ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում, գրգռվածություն կամ այտուց), արյունոտ փսխուկ, արյունոտ դիարեա կամ արյունահոսություն հետանցքից, սև ձյութանման կղանք, հոգնածություն, մաշկային ցան և քոր, հեղուկի կասեցում (ախտանիշներին վերագրվում են ձեռքի ուռած ափերը), լյարդի ֆունկցիայի խանգարում, ներառյալ հեպատիտը և դեղնախտը, ասթմա (ախտանիշները կարող են ներառել սուլոցներով շնչառությունը, շնչարգելությունը, հազը և կրծքավանդակի սեղմումը), նեկրոզ ներարկման տեղերում (մեռած մաշկ և հյուսվածքներ ներարկման տեղի շուրջը):
Շատ հազվադեպ հանդիպող կողմնակի էֆեկտներ (կարող է դիտարկվել ավելի քիչ, քան 10000 հիվանդից մեկի մոտ).
Ազդեցությունը նյարդային համակարգի վրա.
Գլխուղեղի լորձաթաղանթի բորբոքումը (մենինգիտ), մատների ծակծկոց կամ թմրում, տրեմոր, տեսողության խանգարում այնպես, ինչպես անհատակությունն է կամ երկվությունը աչքերում, համի փոփոխություն, լսողության կորուստ կամ խանգարում, աղմուկ ականջների մեջ (զանգ ականջներում), անքնություն, մղձավանջներ, տրամադրության փոփոխություն, դեպրեսիա, անհանգստություն, գրգռվածություն, հոգեկան խանգարումներ, ապակողմնորոշվածություն և հիշողության կորուստ, նոպաներ, գլխացավեր` վառ լույսի նկատմամբ, տենդ և պարանոցի կոշտություն:
Ազդեցությունը մարսողական համակարգի վրա.
Փորկապություն, լեզվի բորբոքում, խոցեր բերանի մեջ, բերանի լորձաթաղանթի կամ շրթունքների բորբոքում, աղիների ստորին մասերի հիվանդություններ (ներառյալ հաստ աղիքի բորբոքումը կամ կոլիտի կամ Կրոնի հիվանդության սրացումը), ենթաստամոքսային գեղձի բորբոքում:
Ազդեցությունը թոքերի, անոթների կամ արյան վրա.
Հիպերտոնիա (բարձր արյան ճնշում), հիպոտոնիա (ցածր արյան ճնշում, որի ախտանիշները կարող են ներառել ուշաթափությունը, գլխապտույտը), արյունատար անոթների բորբոքում (վասկուլիտ), թոքերի բորբոքում (պնևմոնիտ), արյան հիվանդություններ (ներառյալ անեմիան):
Ազդեցությունը լյարդի կամ երիկամների վրա.
Լյարդի և երիկամների ծանր հիվանդություններ, ներառյալ լյարդի անբավարարությունը, մեզի մեջ արյան կամ սպիտակուցների առկայություն:
Ազդեցությունը մաշկի և մազերի վրա.
Դեմքի այտուց, լուրջ մաշկային ցան, ներառյալ Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշը, Լայելի համախտանիշը և այլ մաշկային ցաներ, որոնք կարող են ավելի խորանալ արևի լույսի ազդեցության տակ, մազաթափություն:
Ազդեցությունը վերարտադրողական համակարգի վրա.
Իմպոտենցիա
Այլ կողմնակի էֆեկտները, որոնց մասին նույնպես հայտնի է դարձել անհայտ հաճախականությամբ, ներառում են.
Աբսցես ներարկման տեղում, ցավ կոկորդում, գիտակցության խառնաշփոթ, հալյուցինացիաներ, տկարություն (անհարմարության ընդհանուր զգացողություն), աչքի նյարդերի բորբոքում, զգայունության խանգարում, ներարկման տեղերում մկանների վնասվածք:
5. Ինչպես պահպանել Բեֆետոն@-ը
Պահել 250C ոչ բարձր ջերմաստիճանում:
Պահել բնօրինակ փաթեթի մեջ` լույսից պաշտպանված : Պահել երեխաների համար անմատչելի վայրում:
Դեղը մի օգտագործեք պիտանելիության ժամկետը( փաթեթի վրա նշված է) սպառելուց հետո: Պահպանման ժամկետը վերաբերվում է նշված ամսի վերջին օրվան: Բացելուց հետո ողջ չօգտագործված հեղուկը պետք է թափել:
Դեղը մի նետեք կոյուղաջրերի կամ կենցաղային աղբի մեջ: Հարցրեք Ձեր դեղագետին, թե ինչպես պետք է ոչնչացնել կամ վերամշակել դեղերը, որոնք այլևս չեք ընդունում: Այդ միջոցառումները կօգնեն պահպանել շրջակա միջավայրը:
6.Փաթեթի պարունակությունը և այլ տեղեկություններ
Ինչ է պարունակում Բեֆետոն@-ը
Ազդող նյութը – նատրիումի դիկլոֆենակ: Յուրաքանչյուր ապակյա սրվակի մեջ 3 մլ հեղուկ է, որը պարունակում է 75 մգ նատրումի դիկլոֆենակ:
Մյուս բաղադրիչները. բենզինային սպիրտ, պրոպիլենգլիկոլ, դինատրիում էդետատ, նատրիումի մետաբիսուլֆատ, նատրիումի հիդրօքսիդ, ջուր` ներարկման համար:
Ինչ տեսք ունի Բեֆետոն@-ը
Բեֆետոն@-ը իրենից ներկայացնում է թափանցիկ հեղուկ` անգույնից մինչև դեղնավուն, որը ինչ-որ տեսանելի մասնիկներ չի պարունակում:
Բեֆետոն@-ը թողարկվում է թափանցիկ ապակուց պատրաստված սրվակներով, 3 մլ ծավալով: Սրվակները 10x3 մլ, փաթեթավորված են ստվարաթղթե տուփի մեջ` ներդիրի հետ:
Պատրաստված է պատվերով և վերահսկողությամբ` «Գիգա Ֆարմ» ՍՊԸ, 3101, Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի, Գոգունցի փող3/5: Հեռ. +374 94 000 264, +7 989 633 57 59, e-mail:grg.am@mail.ru:
Գրանցման վկայականը պահվում է «Գիգա Ֆարմ» ՍՊԸ, 3101, Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի, Գոգունցի փող3/5: Հեռ. +374 94 000 264, +7 989 633 57 59, e-mail:gig.am@mail.ru. «БЕФЕТОН®» հանդիսանում է «Գիգա Ֆարմ» ՍՊԸ ապրանքանիշը:.
Արտադրող. Divine Laboratories Fvt. Ltd., Բլոկ № 471, Դաբխասա, Տալ-Պանդրա, շրջան Վադոդարա, նահանգ Գուջարատ, Հնդկաստան:
Բաց թողնման պայմանները
Դեղամիջոցը ` բժշկի դեղատոմսով:
- Եթե
ունեք ալերգիա (բարձր զգայունություն) նատրիումի դիկլոֆենակի,
նատրիումի մետաբիսուլֆիտի, իբուպրոֆենի, ասպիրինի կամ այլ ՈԸԲՄ նկատմամբ կամ Բեֆետոն®-ի
մյուս բաղադրիչների նկատմամբ (թվարկված են
թերթիկ-ներդիրի 6-րդ բաժնում): Գերզգայունության հատկանիշները ներառում են
դեմքի և շրթունքների այտուցը (անգիոնևրոտիկ այտուց), դժվարացած
շնչառությունը, ցավեր կրծքավանդակում, հարբուխը, մաշկային
ցանը և ցանկացած այլ ալերգիկ ռեակցիա:
Բեֆետոն® լուծույթ ներարկումների համար 75 մգ/3մլ
Նատրիումի դիկլոֆենակ
Նախքան պատրաստուկն ընդունելը ամբողջովին կարդացեք թերթիկ-ներդիրը,
քանի որ այստեղ Ձեզ համար շատ կարևոր տեղեկություններ կան:
o
Պահպանեք թերթիկ-ներդիրը: Հնարավոր
է` նորից կարդալու անհրաժեշտություն լինի:
o
Եթե Ձեզ մոտ լրացուցիչ հարցեր են
առաջացել, դիմեք բուժող բժշկին:
o
Դեղապատրաստուկը նշանակված է հենց
Ձեզ համար: Մի փոխանցեք այն ուրիշներին: Այն կարող է վնասել նրանց, եթե անգամ նրանց հիվանդության ախտանիշները համընկնում են
Ձեր ախտանիշների հետ:
o
Եթե Ձեզ մոտ ի հայտ են եկել ինչ-որ
անցանկալի ռեակցիաներ, դիմեք բուժող բժշկին: Այս հանձնարարականը վերաբերում է
ցանկացած անցանկալի ռեակցիային, այդ թվում նաև թերթիկ-ներդիրի 4-րդ բաժնում
չթվարկվածներին:
Թերթիկ-ներդիրի բովանդակությունը
1.
Ի՟նչ է
իրենից ներկայացնում Բեֆետոն® պատրաստուկը և ինչի համար են այն ընդունում:
2.
Ի՟նչ պետք է
իմանալ Բեֆետոն® պատրաստուկը ընդունելուց առաջ:
3.
Բեֆետոն® պատրաստուկի ընդունումը:
4.
Հնարավոր
անցանկալի ռեակցիաներ:
5.
Բեֆետոն® պատրաստուկի պահպանումը:
6.
Փաթեթի
պարունակությունը և այլ տեղեկություններ:
1. Ի՟նչ է իրենից ներկայացնում Բեֆետոն® պատրաստուկը և ինչի համար են այն ընդունում:
Բեֆետոն® -ը թողարկվում է ներարկման
համար լուծույթի տեսքով, որը պարունակում է 75 մգ նատրիումի դիկլոֆենակ 3մլ-ի մեջ, ներարկվում է միջմկանային
կամ ներերակային` ինֆուզիայի տեսքով:
Բեֆետոն®-ը ցուցված է ցավոտ վիճակները բուժելու համար, այնպես, ինչպես երիկամային քարերի
առկայության, օստեոարթրիտի (հոդերի դեգեներացիա) և ռևմատոիդային արթրիտի (հոդաբորբ) ժամանակ մեջքի ցավերն
են, պոդագրան (բյուրեղների առաջացումը հոդերում), վնասվածքներն ու կոտրվածքները:
Բեֆետոն®-ը ներերակային ներարկման դեպքում օգտագործվում է նաև հետվիրահատական ցավերի բուժման
ու կանխարգելման համար:
Ձեր բժիշկը Ձեզ ավելի մանրամասն
կբացատրի:
2. Ի՟նչ պետք է իմանալ Բեֆետոն®
պատրաստուկը ընդունելուց առաջ:
Մի ընդունեք Բեֆետոն®-պատրաստուկը.
- Եթե
ունեք ալերգիա (բարձր զգայունություն) նատրիումի դիկլոֆենակի,
նատրիումի մետաբիսուլֆիտի, իբուպրոֆենի, ասպիրինի կամ այլ ՈԸԲՄ նկատմամբ կամ Բեֆետոն®-ի
մյուս բաղադրիչների նկատմամբ (թվարկված են
թերթիկ-ներդիրի 6-րդ բաժնում): Գերզգայունության հատկանիշները ներառում են
դեմքի և շրթունքների այտուցը (անգիոնևրոտիկ այտուց), դժվարացած
շնչառությունը, ցավեր կրծքավանդակում, հարբուխը, մաշկային
ցանը և ցանկացած այլ ալերգիկ ռեակցիա:
- Եթե
Ձեզ մոտ այժմ կամ երբևէ եղել է ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոց կամ
արյունահոսություն աղե-ստամոքսային տրակտում (դա կարող է լինել արյունահոսություն
աղիները դատարկվելու ժամանակ, թարմ արյուն կղանքի մեջ կամ սև ձյութանման
կղանք):
- Եթե
Ձեզ մոտ խնդիրներ են առաջացել ստամոքսի կամ աղիների հետ կապված այլ ՈՀԲՊ
ընդունելուց հետո:
- Եթե
ունեք սրտային, երիկամային կամ լյարդի անբավարարություն:
- Եթե
Ձեզ մոտ հաստատվել է սրտի հիվանդություն և/կամ ցերեբրովասկուլյար
հիվանդություն, օրինակ, եթե ունեցել եք սրտի նոպա, ինսուլտ, մինի-ինսուլտ
(ՏԻԱ) կամ սրտի կամ ուղեղի արյունատար անոթների խցանում, կամ թրոմբի
հեռացմանն ուղղված վիրահատություն:
- Եթե
ունեք կամ ունեցել եք խնդիրներ արյունաշրջանառության հետ կապված
(ծայրամասային արթերիաների հիվանդություն):
·
Եթե Դուք հղի եք (ժամկետը` ավելի քան 6 ամիս):
Զգուշացումներ և նախազգուշական միջոցառումներ
§ Ձեզ
հարկավոր է ընդունել Բեֆետոն®-պատրաստուկի
ամենացածր դեղաչափը հնարավորինս ավելի կարճ ժամանակահատվածում, հատկապես, եթե Ձեր
քաշը անբավարար է կամ եթե տարեց եք:
§ Բեֆետոն®-ը
մեծացնում է սրտի նոպայի կամ ինսուլտի ռիսկը: Ռիսկի գործոնը ավելի բարձր է լինում,
եթե երկարատև եք ընդունում բարձր դոզայով դեղաչափեր: Միշտ հետևեք բժշկի
հրահանգներին, որպեսզի իմանաք, թե ինչ դեղաչափով և ինչ տևողությամբ պետք է ընդունեք
պատրաստուկը:
§ Եթե Բեֆետոն®-պատրաստուկն
ընդունելու ժամանակ Ձեզ մոտ ինչ-որ նշաններ են հայտնվել սրտի կամ արյունատար անոթների հետ կապված,
այնպես, ինչպես ցավն է կրծքավանդակում, շնչարգելությունը, թուլությունը կամ խոսքի
անհստակությունն ու խճճվածությունը, ապա անմիջապես դիմեք բժշկի:
§ Այս
դեղամիջոցը ընդունելու ընթացքում Ձեր բժիշկը կարող է ժամանակ առ ժամանակ Ձեզ
զննության ենթարկել:
§ Եթե Դուք
երբևէ խնդիրներ եք ունեցել ստամոքսի, ՈՀԲՊ ընդունելու հետ կապված կամ եթե տարեց
եք, անհրաժեշտ է անմիջապես հաղորդել Ձեր բժշկին ` անսովոր ախտանիշներ ունենալու
դեպքում:
§ Քանի որ Բեֆետոն®-ը
հակաբորբոքիչ դեղամիջոց է, այն կարող է պակասեցնել վարակի նշանները, օրինակ գլխացավը կամ բարձր
ջերմությունը: Եթե վատ եք զգում և Ձեզ անհրաժեշտ է դիմել բժշկի, մի մոռացեք նրան
ասել, որ ընդունում եք Բեֆետոն®:
§ Նախքան Բեֆետոն@ ընդունելը
տեղեկացրեք Ձեր բժշկին, եթե վերջին շրջանում վիրահատվել եք կամ պատրաստվում եք
վիրահատության ստամոքսի կամ աղիների շրջանում, քանի որ Բեֆետոն®-ը երբեմն
կարող է դժվարացնել վերքերի ապաքինումը աղիներում վիրահատությունից հետո:
Երեխաներ
Բեֆետոն@-ը խորհուրդ չի տրվում ընդունել
երեխաներին:
Մեծահասակներ
Տարեցների մոտ մեծանում է կողմնակի
ռեակցիաների հաճախականությունը ՈՀԲՊ նկատմամբ, հատկապես ստամոքսաաղիքային արյունահոսությունների և պերֆերացման ձևով, որոնք կարող են ճակատագրական լինել: Հարկավոր է մեծ զգուշություն
ցուցաբերել այն հիվանդների նկատմամբ, ովքեր
ընդունում են դեղեր, որոնք կարող են մեծացնել խոցեր կամ արյունահոսություն առաջացնելու
ռիսկը, այնպես, ինչպես պեռորալ կորտիկոստերոիդներն են, հակակոագուլյանտները, ինչպես
վարֆարինը, սերոտոնինի արգելակիչները(ինհիբիտորները) կամ հակաթրոմբոցիտար միջոցները`
ինչպես ասպիրինն է:
Այլ դեղապատրաստուկները և Բեֆետոն@-ը:
Հայտնեք Ձեր բժշկին, բուժքրոջը
կամ դեղագետին, եթե Դուք ընդունում կամ ընդունել եք այլ դեղեր: Այստեղ ներկայացված
են այն բուսական պրոդուկտները կամ դեղերը, որոնք գնվում են առանց դեղատոմսի.
- Դիգոքսին
(օգտագործվում է սրտի հետ կապված խնդիրները
բուժելու համար)
- Լիթիում
(օգտագործվում է հոգեկան հիվանդությունները բուժելու համար)
- Հակաբիոտիկներ,
որոնք կոչվում են խինոլոններ (օրինակ` ցիպրոֆլոքսացինը)
- Ցիկլոսպորին
և Տակրոլիմուս
- Մետոտրեքսատ
(օգտագործվում է որոշ բորբոքային և ուռուցքային հիվանդությունների ժամանակ)
- Դեղեր,
որոնք կարող են մեծացնել արյունահոսության ռիսկը և երբեմն նշանակվում են սրտի
հետ կապված խնդիրների ժամանակ, ինչպես դիպիրամիդոլն է կամ կլոպիդոգրելը
- Միզամուղներ
(բարձր ճնշումը բուժելու համար նախատեսված դեղեր)
- Միֆեպրիստոն,
որն օգտագործվում է հղիությունն ընդհատելու համար (այդ թվում, եթե այն
ընդունել եք վերջին 12 օրվա ընթացքում)
- Դեղեր
դիաբետը բուժելու համար
- Պեռորալ
ստերոիդներ (հակաբորբոքիչ միջոցներ)
- Ֆենիտոնին
(էպիլեփսիան բուժելու համար նախատեսված դեղեր)
- Կոլեստիպոլ
և խոլեստիրամին (խոլեստերինի մակարդակը իջեցնելու համար նախատեսված դեղեր)
- CYP2C9
արգելակիչներ. սուլֆինպիրազոն և վորիկոնազոլ
- Այլ
ՈՀԲՊ (ցավոտ կամ բորբոքային վիճակների համար), ներառյալ
ЦОГ-2. արգելակիչները
- Դեղեր,
որոնք հայտնի են որպես СИОЗС, օգտագործվում են դեպրեսիաները բուժելու համար,
ինչպես պարոքսետինն է կամ ֆլուոքսետինը
- Դեղեր,
որոնք օգտագործվում են սրտային հիվանդությունների կամ բարձր արյան ճնշման
հիվանդությունների ժամանակ, օրինակ, Բետա-արգելափակիչները կամ ԱՓՖ
արգելակիչները:
Հղիություն, կրծքով կերակրում, բեղմնավորում
Եթե Դուք հղի եք կամ կերակրում եք կրծքով կամ կարծում եք, որ կարող է հղի լինեք կամ պլանավորել եք երեխա ունենալ, ապա խորհրդակցեք բժշկի հետ
նախքան այդ դեղն ընդունելը:
Հղիություն
Բեֆետոն@-ը հղիության ժամանակ պետք է օգտագործել միայն այն դեպքում, եթե Ձեր բժիշկը կորոշի,
որ դեղից ստացած օգուտը ավելի կարևոր է, քան ցանկացած հնարավոր ռիսկի գործոնը` դեռևս
չծնված երեխայի հետ կապված:
Մի ընդունեք Բեֆետոն@-ը հղիության վերջին երեք ամիսների
ընթացքում, քանի որ դա կարող է ազդել Ձեր երեխայի արյունաշրջանառության և երիկամների
վրա:
Կրծքով կերակրում
Մի ընդունեք Բեֆետոն@-ը կրծքով կերակրելու ժամանակ,
քանի որ դիկլոֆենակը ոչ մեծ քանակներով անցնում է կրծքի կաթի մեջ:
Բեղմնավորում
Բեֆետոն@-պատրաստուկ ընդունելը կարող է դժվարացնել բեղմնավորումը:
Դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ, եթե պլանավորել եք հղիանալ կամ եթե խնդիրներ ունեք
երեխայի բեղմնավորման հետ կապված:
Փոխադրամիջոցների կառավարումը և աշխատանքը մեխանիզմների հետ
Բեֆետոն@-պատրաստուկը կարող է առաջացնել
գլխապտույտներ և այլ անցանկալի ռեակցիաներ:
Բեֆետոն@-ը պարունակում է բենզիլային
սպիրտ
Բեֆետոն@-ը պարունակում է բենզիլային
սպիրտ, ինչը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ:
Բեֆետոն@-ը պարունակում է նատրիումի
մեթաբիսուլֆիտ
Բեֆետոն@-ը պարունակում է նատրիումի մեթաբիսուլֆիտ, ինչը հազվագյուտ դեպքերում կարող է
առաջացնել գերզգայունության ծանր ռեակցիաներ
և բրոնխոսպազմ:
Բեֆետոն@-ը պարունակում է նատրիում
Բեֆետոն@-ը պարունակում է 1 մմոլից պակաս (23 մգ) նատրիում, 3մլ ի մեջ, այսինքն, ըստ էության, նատրիում
չի պարունակում:
3. Բեֆետոն@ պատրաստուկի ընդունումը:
Ձեր բժիշկը կորոշի, թե երբ
և ինչպես բուժի Ձեզ Բեֆետոն@-պատրաստուկով:
Բեֆետոն@-ը իրականացվում է ներերակային (կաթիլային ներմուծում երակի մեջ) կամ ներմկանային (ներարկում
մկանի մեջ) ճանապարհով. ներմկանային ներարկումը սովորաբար կատարվում է նստատեղին:
Սովորական դեղաչափը կազմում է
Մեծահասակների համար
Մեկ կամ երկու սրվակ (75 մինչև150
մգ) ամեն օր, մեկ կամ երկու օրերի ընթացքում:
Տարեցների համար
Բժիշկը կարող է Ձեզ նշանակել ավելի
փոքր դեղաչափ, քան սովորական դեղաչափն է մեծահասակների համար, եթե Դուք տարեց եք:
Երեխաների համար
Երեխաների համար նախատեսված
չէ:
4. Հնարավոր անցանկալի ռեակցիաներ
Բեֆետոն@-ը հարմար է մարդկանց
մեծամասնության համար, բայց, ինչպես և բոլոր դեղերը, կարող է առաջացնել կողմնակի էֆեկտներ:
Կողմնակի էֆեկտները կարելի է հասցնել նվազագույնին, եթե օգտագործեք ամենացածր դեղաչափը կարճ ժամանակահատվածով:
Որոշ կողմնակի էֆեկտներ կարող
են լուրջ լինել: Անմիջապես հայտնեք բժշկին, եթե նկատել եք
·
հանկարծակի և կրծքին խփող ցավ (միոկարդի ինֆարկտի կամ սրտային նոպայի ախտանիշներ)
·
շնչարգելություն, դժվարացած շնչառություն` պառկած դիրքում, ոտնաթաթերի կամ
ոտքերի այտուց (սրտային անբավարարության ա-խտանիշներ)
·
հանկարծակի թուլություն կամ դեմքի, ձեռքերի կամ ոտքերի թմրություն, հատկապես
մարմնի մի կողմում, տեսողության հանկարծակի կորուստ կամ խանգարում, դժվարություն
խոսքի կամ խոսքը հասկանալու ունակության մեջ, հանկարծակի միգրենանման գլխացավեր,
որոնք առաջին անգամ են հայտնվում տեսողության խանգարմամբ կամ առանց ախտանիշի: Այս
ախտանիշները կարող են նման լինել ինսուլտի ախտանիշներին
·
ցավ ստամոքսում, ստամոքսի խանգարում, մետեորիզմ (գազեր), սրտխառնոց (կամ փսխումներ)
·
արյունահոսության ցանկացած ախտանիշներ ստամոքսում կամ աղիներում, օրինակ
աղիները դատարկելու ժամանակ, արյունոտ փսխուկ կամ սև ձյութանման կղանք
·
ալերգիկ ռեակցիաներ` ներառյալ մաշկային ցանի տեսքով (քոր, կապտուկներ, մաշկի
թեփոտում կամ բշտիկների առաջացում)
·
սուլոցներով շնչառություն կամ շնչարգելություն (բրոնխոսպազմ)
·
դեմքի, շրթունքների, ձեռքերի կամ մատների այտուց
·
մաշկի կամ աչքերի սպիտակուցների դեղնություն
·
մշտական ցավ կոկորդում կամ բարձր ջերմություն
·
մեզի քանակի և/կամ նրա արտաքին տեսքի անսպասելի փոփոխություն
·
թեթև սպազմներ ու ցավ որովայնում, որոնք սկսվել են Բեֆետոն@-պատրաստուկով
բուժումը սկսելուց հետո և ուղեկցվում են արյունահոսություններով (հետանցքից) կամ
արյունոտ փորլուծությամբ, որպես կանոն, որովայնում ցավերը սկսվելուց հետո 24 ժամվա
ընթացքում
·
ցավ կրծքավանդակում, որը կարող է լուրջ ալերգիկ ռեակցիա առաջացնել և կոչվում է
Կոունիսի համախտանիշ:
Եթե նկատել եք կապտուկների
ավելի հաճախ ի հայտ գալը կամ կոկորդում հաճախակի ցավեր ունեք, ապա անմիջապես հայտնեք
Ձեր բժշկին:
Հայտնի են նաև կողմնակի ազդեցությունները,
որոնք թվարկվում են ստորև:
Հաճախակի կողմնակի էֆեկտներ (հանդիպում է 1000 մարդուց ավելի քիչ, քան 1-ի մոտ) կարող
են նկատվել 100 հիվանդից 1 – 10 մոտ:
Ցավ ստամոքսում, այրոց, սրտխառնոց,
փսխումներ, դիարեա, ստամոքսի խանգարում, մետեորիզմ (գազեր), ախորժակի կորուստ, գլխացավ,
գլխապտույտ, մաշկային ցան կամ բծեր, լյարդի ֆերմենտների բարձր մակարդակ արյան մեջ,
ռեակցիաներ ներարկման տեղերում (ախտանիշները ներառում են կարմրությունը, այտուցը, մաշկի
գույնի փոփոխությունը, բորբոքումը, ցավը և գերզգայունությունը):
Ոչ հաճախակի կողմնակի էֆեկտներ (կարող է դիտարկվել 1000 հիվանդից
1-ից մինչև 100-ի մոտ).
Արագ կամ անկանոն սրտխփոցներ (առիթմիա),
ցավ կրծքավանդակում, սրտային խանգարումներ, ներառյալ սրտային նոպան և շնչարգելությունը,
դժվարացած շնչառություն` պառկած դիրքում, ոտնաթաթերի կամ ոտքերի այտուց (սրտային անբավարարության
հատկանիշներ), հատկապես, եթե Դուք ավելի բարձր դեղաչափեր եք ընդունել (օրական 150 մգ)
երկարատև ժամանակահատվածում:
Հազվադեպ հանդիպող կողմնակի էֆեկտներ (կարող են առաջանալ1000-ից 1 կամ
10000-ից 1 հիվանդների մոտ).
Ստամոքսի խոց կամ արյունահոսություն
(հազվադեպ են նաև մահվան դեպքերը , հատկապես
տարեցների մոտ), գաստրիտ (ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում, գրգռվածություն կամ այտուց),
արյունոտ փսխուկ, արյունոտ դիարեա կամ արյունահոսություն հետանցքից, սև ձյութանման
կղանք, հոգնածություն, մաշկային ցան և քոր, հեղուկի կասեցում (ախտանիշներին վերագրվում
են ձեռքի ուռած ափերը), լյարդի ֆունկցիայի խանգարում, ներառյալ հեպատիտը և դեղնախտը,
ասթմա (ախտանիշները կարող են ներառել սուլոցներով շնչառությունը, շնչարգելությունը,
հազը և կրծքավանդակի սեղմումը), նեկրոզ ներարկման տեղերում (մեռած մաշկ և հյուսվածքներ
ներարկման տեղի շուրջը):
Շատ հազվադեպ հանդիպող կողմնակի էֆեկտներ (կարող է դիտարկվել ավելի քիչ, քան 10000 հիվանդից մեկի
մոտ).
Ազդեցությունը նյարդային համակարգի վրա.
Գլխուղեղի լորձաթաղանթի բորբոքումը
(մենինգիտ), մատների ծակծկոց կամ
թմրում, տրեմոր, տեսողության խանգարում այնպես, ինչպես անհատակությունն է կամ երկվությունը
աչքերում, համի փոփոխություն, լսողության
կորուստ կամ խանգարում, աղմուկ ականջների մեջ (զանգ ականջներում), անքնություն, մղձավանջներ,
տրամադրության փոփոխություն, դեպրեսիա, անհանգստություն, գրգռվածություն, հոգեկան խանգարումներ,
ապակողմնորոշվածություն և հիշողության կորուստ, նոպաներ, գլխացավեր` վառ լույսի նկատմամբ,
տենդ և պարանոցի կոշտություն:
Ազդեցությունը մարսողական համակարգի վրա.
Փորկապություն, լեզվի բորբոքում,
խոցեր բերանի մեջ, բերանի լորձաթաղանթի կամ շրթունքների բորբոքում, աղիների ստորին
մասերի հիվանդություններ (ներառյալ հաստ աղիքի բորբոքումը կամ կոլիտի կամ Կրոնի հիվանդության
սրացումը), ենթաստամոքսային գեղձի բորբոքում:
Ազդեցությունը թոքերի, անոթների կամ արյան վրա.
Հիպերտոնիա (բարձր արյան ճնշում),
հիպոտոնիա (ցածր արյան ճնշում, որի ախտանիշները կարող են ներառել ուշաթափությունը,
գլխապտույտը), արյունատար անոթների բորբոքում (վասկուլիտ), թոքերի բորբոքում (պնևմոնիտ),
արյան հիվանդություններ (ներառյալ անեմիան):
Ազդեցությունը լյարդի կամ երիկամների վրա.
Լյարդի և երիկամների ծանր հիվանդություններ,
ներառյալ լյարդի անբավարարությունը, մեզի մեջ արյան կամ սպիտակուցների առկայություն:
Ազդեցությունը մաշկի և մազերի վրա.
Դեմքի այտուց, լուրջ մաշկային ցան,
ներառյալ Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշը, Լայելի համախտանիշը և այլ մաշկային ցաներ, որոնք
կարող են ավելի խորանալ արևի լույսի ազդեցության տակ, մազաթափություն:
Ազդեցությունը վերարտադրողական համակարգի վրա.
Իմպոտենցիա
Այլ կողմնակի էֆեկտները, որոնց մասին նույնպես հայտնի է
դարձել անհայտ հաճախականությամբ, ներառում են.
Աբսցես ներարկման տեղում, ցավ կոկորդում,
գիտակցության խառնաշփոթ, հալյուցինացիաներ, տկարություն (անհարմարության ընդհանուր
զգացողություն), աչքի նյարդերի բորբոքում, զգայունության խանգարում, ներարկման տեղերում
մկանների վնասվածք:
5. Ինչպես պահպանել Բեֆետոն@-ը
Պահել 250C ոչ բարձր ջերմաստիճանում:
Պահել բնօրինակ
փաթեթի մեջ` լույսից պաշտպանված : Պահել երեխաների համար անմատչելի վայրում:
Դեղը մի օգտագործեք
պիտանելիության ժամկետը( փաթեթի վրա նշված է) սպառելուց հետո: Պահպանման ժամկետը վերաբերվում
է նշված ամսի վերջին օրվան: Բացելուց հետո ողջ չօգտագործված հեղուկը պետք է թափել:
Դեղը մի նետեք
կոյուղաջրերի կամ կենցաղային աղբի մեջ: Հարցրեք Ձեր դեղագետին, թե ինչպես պետք է ոչնչացնել
կամ վերամշակել դեղերը, որոնք այլևս չեք ընդունում: Այդ միջոցառումները կօգնեն պահպանել
շրջակա միջավայրը:
6.Փաթեթի պարունակությունը և այլ տեղեկություններ
Ինչ է պարունակում Բեֆետոն@-ը
Ազդող նյութը – նատրիումի դիկլոֆենակ: Յուրաքանչյուր ապակյա սրվակի մեջ 3 մլ հեղուկ
է, որը պարունակում է 75 մգ նատրումի դիկլոֆենակ:
Մյուս բաղադրիչները. բենզինային սպիրտ, պրոպիլենգլիկոլ, դինատրիում էդետատ, նատրիումի
մետաբիսուլֆատ, նատրիումի հիդրօքսիդ, ջուր` ներարկման համար:
Ինչ տեսք ունի Բեֆետոն@-ը
Բեֆետոն@-ը իրենից ներկայացնում է թափանցիկ հեղուկ` անգույնից մինչև
դեղնավուն, որը ինչ-որ տեսանելի մասնիկներ չի պարունակում:
Բեֆետոն@-ը թողարկվում է թափանցիկ ապակուց պատրաստված սրվակներով,
3 մլ ծավալով: Սրվակները 10x3 մլ, փաթեթավորված
են ստվարաթղթե տուփի մեջ` ներդիրի հետ:
Պատրաստված է պատվերով և վերահսկողությամբ`
«Գիգա Ֆարմ» ՍՊԸ, 3101, Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի, Գոգունցի փող3/5: Հեռ.
+374 94 000 264, +7 989 633 57 59,
e-mail:grg.am@mail.ru:
Գրանցման վկայականը պահվում է «Գիգա Ֆարմ» ՍՊԸ, 3101, Հայաստանի Հանրապետություն,
ք. Գյումրի, Գոգունցի փող3/5: Հեռ. +374
94 000 264, +7 989 633 57 59, e-mail:gig.am@mail.ru. «БЕФЕТОН®» հանդիսանում է «Գիգա Ֆարմ» ՍՊԸ ապրանքանիշը:.
Արտադրող. Divine Laboratories Fvt. Ltd., Բլոկ № 471, Դաբխասա,
Տալ-Պանդրա, շրջան Վադոդարա, նահանգ Գուջարատ, Հնդկաստան:
Բաց թողնման պայմանները
Դեղամիջոցը ` բժշկի դեղատոմսով: