ԳՐԻՊՊՈՏՈՆ ՍԱՇԵ N10
Կարճ նկարագրություն
Բաղադրությունը՝ պարացետամոլ – 325 մգ, ֆենիրամին մալեատ – 25 մգ, ասկորբինաթթու – 220 մգ։ Գրիպպոտոն Սաշեն համակցված դեղամիջոց է, որն ունի հակաալերգիկ, բրոնխոլիտիկ, հակաբորբոքային, ջերմիջեցնող, ցավազրկող և հակաօքսիդանտային ազդեցություն։ Օգտագործելուց առաջ սաշեի պարունակությունը լուծել 100 մլ նախապես եռացրած և սառեցված խմելու ջրի մեջ, այնուհետև խմել ստացված լուծույթը։ Կիրառվում է մրսածության և գրիպանման ախտանիշների դեպքում, երբ առկա են գլխացավ, բարձր ջերմություն, փռշտոց, քթահոսություն և արցունքահոսություն։ Նախատեսված է մեծահասակների և 15 տարեկանից բարձր երեխաների համար։ Պահել չոր, զով վայրում՝ մինչև 25°C ջերմաստիճանի պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում։ Պահպանման ժամկետը՝ 2 տարի։
Կիսվել
-
Ապրանքի նկարագրություն
Թերթիկ-ներդիր. տեղեկատվություն սպառողի համար
Գրիպպոտոն® Սաշե, փոշի՝ լուծույթ պատրաստելու համար
պարացետամոլ + ֆենիրամին մալեատ + ասկորբինաթթու
Ուշադիր կարդացեք այս թերթիկ-ներդիրը նախքան դեղապատրաստուկն օգտագործելը, քանի որ այն պարունակում է Ձեզ համար կարևոր տեղեկություններ։
- Միշտ օգտագործեք դեղապատրաստուկը ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է սույն թերթիկ-ներդիրում կամ ինչպես խորհուրդ է տվել Ձեր բուժող բժիշկը կամ դեղատան աշխատակիցը։
- Պահպանեք այս թերթիկ-ներդիրը։ Հնարավոր է՝ Ձեզ անհրաժեշտ լինի այն կրկին կարդալ։
- Եթե ունեք լրացուցիչ հարցեր, դիմեք Ձեր բուժող բժշկին կամ դեղատան աշխատակցին։
- Եթե Ձեզ մոտ առաջացել են որևէ անցանկալի ռեակցիաներ, դիմեք Ձեր բուժող բժշկին։ Այս հանձնարարականը վերաբերում է ցանկացած հնարավոր անցանկալի ռեակցիայի, այդ թվում՝ սույն թերթիկ-ներդիրի 4-րդ բաժնում չթվարկված ռեակցիաներին։
- Եթե բուժումը սկսելուց 5 օր անց Ձեր վիճակը չի բարելավվում կամ վատանում է, պետք է դիմեք բժշկին։
Թերթիկ-ներդիրի բովանդակությունը
- Ինչ է իրենից ներկայացնում Գրիպպոտոն® Սաշե դեղապատրաստուկը, և ինչի համար է այն օգտագործվում
- Ինչ պետք է իմանաք նախքան Գրիպպոտոն® Սաշե դեղապատրաստուկն օգտագործելը
- Ինչպես օգտագործել Գրիպպոտոն® Սաշե դեղապատրաստուկը
- Հնարավոր անցանկալի ռեակցիաներ
- Գրիպպոտոն® Սաշե դեղապատրաստուկի պահպանումը
- Փաթեթի պարունակությունը և այլ տեղեկություններ
1. Ինչ է իրենից ներկայացնում Գրիպպոտոն® Սաշե դեղապատրաստուկը, և ինչի համար է այն օգտագործվում
Գրիպպոտոն® Սաշե-ը համակցված դեղապատրաստուկ է, որն ունի հակաալերգիկ, բրոնխալայնիչ, հակաբորբոքային, ջերմիջեցնող, ցավազրկող և հակաօքսիդանտ ազդեցություն, որն ուղեկցվում է քթից արտադրության և արցունքահոսության նվազեցմամբ, փռշտոցի նվազեցմամբ և քթային շնչառության վերականգնմամբ։ Մարմնի նորմալ ջերմաստիճանի դեպքում ջերմիջեցնող ազդեցությունը չի դրսևորվում։ Դեղապատրաստուկի ազդեցությունը պայմանավորված է դրա բաղադրության մեջ մտնող ակտիվ բաղադրիչների ազդեցությամբ։
Գրիպպոտոն® Սաշե-ը կիրառվում է մրսածության և գրիպանման վիճակների սիմպտոմատիկ բուժման համար մեծահասակների և 15 տարեկան և բարձր երեխաների մոտ, որոնք ուղեկցվում են՝
- գլխացավով և/կամ տենդով,
- փռշտոցով,
- քթից թափանցիկ արտադրությամբ և արցունքահոսությամբ։
Եթե բուժումը սկսելուց 5 օր անց վիճակի բարելավում չի նկատվում կամ Ձեր վիճակը վատանում է, անհրաժեշտ է դիմել բժշկին։
2. Ինչ պետք է իմանաք նախքան Գրիպպոտոն® Սաշե դեղապատրաստուկն օգտագործելը
Մի օգտագործեք Գրիպպոտոն® Սաշե-ը հետևյալ դեպքերում.
- եթե ունեք գերզգայունություն դեղապատրաստուկի որևէ բաղադրիչի նկատմամբ,
- եթե ունեք լյարդի և/կամ երիկամների ֆունկցիայի ծանր խանգարումներ,
- եթե ունեք գլաուկոմա,
- եթե ունեք մեզի պահում՝ կապված շագանակագեղձի ֆունկցիայի խանգարումների հետ,
- եթե ունեք ֆենիլկետոնուրիա,
- եթե ունեք ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոց՝ սրացման փուլում,
- եթե ունեք շաքարային դիաբետի ծանր ձև,
- եթե ունեք ֆրուկտոզայի անհանդուրժողականություն, գլյուկոզա-գալակտոզայի մալաբսորբցիայի համախտանիշ կամ սախարազա-իզոմալտազային անբավարարություն,
- ալկոհոլիզմի դեպքում,
- մինչև 15 տարեկան երեխաների մոտ,
- եթե հղի եք կամ կրծքով եք կերակրում։
Նախազգուշացումներ և նախազգուշական միջոցներ
Նախքան Գրիպպոտոն® Սաշե-ի օգտագործումը խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի կամ դեղատան աշխատակցի հետ։
Մի գերազանցեք առաջարկվող դեղաչափը և դեղապատրաստուկը մի օգտագործեք 5 օրից ավելի անընդմեջ։
Խորհրդակցեք բժշկի հետ հետևյալ դեպքերում.
- եթե ախտանիշները չեն բարելավվում 5 օրվա ընթացքում,
- եթե ախտանիշներն ուղեկցվում են 3 օրից ավելի տևող տենդով,
- եթե ախտանիշները ներառում են ավելի քան 3 օր չանցնող կոկորդացավ, որն ուղեկցվում է տենդով, գլխացավով, ցանով, սրտխառնոցով կամ փսխումով,
- եթե ունեք երիկամների հիվանդություն,
- եթե ունեք լյարդային անբավարարություն։
50 կգ-ից ավելի մարմնի զանգված ունեցող մեծահասակների համար պարացետամոլի ընդհանուր օրական դեղաչափը չպետք է գերազանցի 4 գ-ը։
Այլ դեղապատրաստուկներ և Գրիպպոտոն® Սաշե
Տեղեկացրեք Ձեր բուժող բժշկին կամ դեղատան աշխատակցին, եթե ընդունում եք, վերջերս ընդունել եք կամ կարող եք ընդունել որևէ այլ դեղամիջոց։
Համակցություններ, որոնք պետք է հաշվի առնել
Մորֆինի ածանցյալները (ցավազրկողներ, հակահազային միջոցներ և փոխարինող թերապիայի դեղամիջոցներ), նեյրոլեպտիկները, բարբիտուրատները, բենզոդիազեպինները, բենզոդիազեպիններից բացի այլ անքսիոլիտիկները (օրինակ՝ մեպրոբամատը), քնաբերները, հանգստացնող միջոցները, հակադեպրեսանտները (ամիտրիպտիլին, դոքսեպին, միանզերին, միրտազապին, տրիմիպրամին), H1-ռեցեպտորների սեդատիվ ազդեցությամբ արգելափակիչները, կենտրոնական ազդեցության հակահիպերտենզիվ դեղամիջոցները, բակլոֆենը և տալիդոմիդը ճնշող ազդեցություն են ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա։
Ատրոպինանման ազդեցությամբ դեղամիջոցները (իմիպրամինային հակադեպրեսանտները, ատրոպինանման ազդեցությամբ H1-ռեցեպտորների արգելափակիչները, հակախոլիներգիկ հակապարկինսոնյան դեղամիջոցները, ատրոպինային հակասպազմոդիկները, դիզոպիրամիդը, ֆենոթիազինային նեյրոլեպտիկները և կլոզապինը) մեծացնում են այնպիսի անցանկալի ազդեցությունների առաջացման վտանգը, ինչպիսիք են մեզի պահումը, փորկապությունը և բերանի չորությունը։
Գրիպպոտոն® Սաշե-ը սննդի, ըմպելիքների և ալկոհոլի հետ
Գրիպպոտոն® Սաշե-ով բուժման ընթացքում խուսափեք ալկոհոլային ըմպելիքներ օգտագործելուց և ալկոհոլ պարունակող դեղամիջոցներ ընդունելուց։ Ալկոհոլը ուժեղացնում է դեղապատրաստուկի բաղադրության մեջ մտնող ֆենիրամինի սեդատիվ ազդեցությունը։ Ուշադրության նվազումը կարող է վտանգավոր լինել տրանսպորտային միջոցներ վարելիս և մեխանիզմներ աշխատեցնելիս։
Հղիություն և կրծքով կերակրում
Եթե հղի եք, կարծում եք, որ կարող եք հղի լինել, պլանավորում եք հղիություն կամ կրծքով եք կերակրում, նախքան այս դեղապատրաստուկն ընդունելը խորհրդակցեք բժշկի հետ։
Եթե դեղապատրաստուկն օգտագործելու ընթացքում պարզել եք կամ ենթադրում եք, որ հղի եք, խորհրդակցեք բժշկի հետ՝ տվյալ դեղապատրաստուկով բուժումը շարունակելու հնարավորության վերաբերյալ։
Դեղապատրաստուկը հակացուցված է հղիության և կրծքով կերակրման ժամանակ ինքնուրույն օգտագործման համար. անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն։
Տրանսպորտային միջոցներ վարելու և մեխանիզմներ օգտագործելու ունակության վրա ազդեցությունը
Բուժման ընթացքում խորհուրդ չի տրվում վարել տրանսպորտային միջոցներ և աշխատել բարդ մեխանիզմներով, որոնք պահանջում են ուշադրության բարձր կենտրոնացում և հոգեշարժական ռեակցիաների բարձր արագություն։
Ֆենիրամինը, իր հակախոլիներգիկ հատկությունների պատճառով, կարող է առաջացնել քնկոտություն, գլխապտույտ, տեսողության մթագնում և հոգեշարժական խանգարումներ, որոնք կարող են էապես ազդել ավտոմեքենա վարելու և մեխանիզմներ օգտագործելու ունակության վրա։ Սեդատիվ դեղամիջոցների, տրանկվիլիզատորների կամ ալկոհոլի միաժամանակյա օգտագործումը կարող է ուժեղացնել քնկոտությունը։
Օժանդակ նյութեր
Գրիպպոտոն® Սաշե-ի մեկ փաթեթը պարունակում է ասպարտամ E951, որը ֆենիլալանինի աղբյուր է և կարող է վնասակար լինել ֆենիլկետոնուրիա ունեցող մարդկանց համար։
Գրիպպոտոն® Սաշե-ի մեկ փաթեթը պարունակում է տարտրազին E102, որը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։
Գրիպպոտոն® Սաշե-ի մեկ փաթեթը պարունակում է սպիտակ բյուրեղային շաքար։ Եթե ունեք որոշ շաքարների նկատմամբ անհանդուրժողականություն, նախքան այս դեղապատրաստուկն ընդունելը խորհրդակցեք բժշկի հետ։
3. Ինչպես օգտագործել Գրիպպոտոն® Սաշե-ը
Միշտ օգտագործեք դեղապատրաստուկը ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է սույն թերթիկ-ներդիրում կամ ինչպես խորհուրդ է տվել Ձեր բուժող բժիշկը կամ դեղատան աշխատակիցը։ Եթե կասկածներ ունեք, խորհրդակցեք բժշկի կամ դեղատան աշխատակցի հետ։
Դեղաչափավորում
Դեղապատրաստուկը նշանակվում է մեծահասակներին և 15 տարեկան և բարձր երեխաներին՝ 1 փաթեթ, օրական 2–3 անգամ։
Դեղաչափերի միջև պետք է պահպանել առնվազն 4 ժամ ընդմիջում։
Երիկամային անբավարարության դեպքում դեղաչափերի միջև ընդմիջումը պետք է լինի առնվազն 8 ժամ։
Բուժման տևողությունը չպետք է գերազանցի 5 օրը։
Կիրառման եղանակը
Օգտագործելուց առաջ մեկ փաթեթի պարունակությունը լուծել 100 մլ թարմ եռացրած և սառեցված խմելու ջրի մեջ։ Ստացված լուծույթը խմել։
Եթե մոռացել եք ընդունել Գրիպպոտոն® Սաշե-ը, բաց թողած դեղաչափը լրացնելու համար մի ընդունեք կրկնակի դեղաչափ։
Եթե օգտագործել եք Գրիպպոտոն® Սաշե-ի ավելի մեծ քանակ, քան պետք է
Եթե ընդունել եք Գրիպպոտոն® Սաշե-ի ավելի մեծ քանակ, քան պետք է, կամ պատահաբար կուլ եք տվել լուծույթը, դադարեցրեք դեղապատրաստուկի օգտագործումը և դիմեք բժշկին կամ մոտակա շտապ օգնության բաժանմունք/հիվանդանոց։ Հնարավորության դեպքում Ձեզ հետ վերցրեք դեղապատրաստուկի փաթեթը և/կամ սույն թերթիկ-ներդիրը։
Պարացետամոլի գերդեղաչափավորում
Պարացետամոլի գերդեղաչափավորում կարող է առաջանալ 10 գ և ավելի պարացետամոլ ընդունելու դեպքում, ինչը կարող է առաջացնել լյարդի վնասման վտանգ։ 5 գ և ավելի պարացետամոլի ընդունումը կարող է հանգեցնել լյարդի վնասման, եթե առկա են հետևյալ ռիսկի գործոնները.
- Դուք երկարատև բուժում եք ստանում կարբամազեպինով, ֆենոբարբիտալով, ֆենիտոինով, պրիմիդոնով, ռիֆամպիցինով, Սուրբ Հովհաննեսի զավակով և լյարդի ֆերմենտներն ինդուկցող այլ դեղամիջոցներով,
- կանոնավոր կերպով օգտագործում եք էթանոլ՝ առաջարկվող քանակներից ավելի,
- Դուք հյուծված կամ թերսնված եք (ՄԻԱՎ վարակ, մուկովիսցիդոզ կամ սով)։
Ախտանիշները. սրտխառնոց, փսխում, ախորժակի կորուստ և որովայնի ցավ, որոնք սովորաբար ի հայտ են գալիս առաջին 24 ժամվա ընթացքում։ Լյարդի վնասումը կարող է դրսևորվել դեղամիջոցն ընդունելուց 12–48 ժամ անց։ Ծանր թունավորման դեպքում լյարդային անբավարարությունը կարող է զարգանալ մինչև էնցեֆալոպաթիա (գլխուղեղի օրգանական ախտահարում), արյունահոսություն, հիպոգլիկեմիա (արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազում նորմայից ցածր), գլխուղեղի այտուց և մահ։
Սուր երիկամային անբավարարությունը՝ սուր նեկրոզով, մեջքի ցավով, հեմատուրիայով (մեզում արյան առկայություն՝ ֆիզիոլոգիական նորմայից բարձր) և պրոտեինուրիայով (մեզում սպիտակուցի առկայություն), կարող է զարգանալ նույնիսկ լյարդի լուրջ վնասման բացակայության դեպքում։
Բուժում. թունավորման ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմեք բժշկի։
Ֆենիրամինի գերդեղաչափավորումը կարող է առաջացնել ցնցումներ, գիտակցության խանգարում, վարքագծի փոփոխություններ, ակամա անվերահսկելի մկանային սպազմներ, սրտանոթային անբավարարություն, բրադիկարդիա (սրտի կծկումների հաճախության դանդաղում), քնկոտություն, տեսողության խանգարում, դեպրեսիա և ատրոպինանման «փսիխոզ» (գիտակցության խանգարմամբ փսիխոզ)։
Ասկորբինաթթվի գերդեղաչափավորումը կարող է հանգեցնել արյան և մեզի մեջ օքսալատների մակարդակի զգալի բարձրացման, ինչպես նաև կալցիումի օքսալատի կուտակման՝ նեֆրոլիթիազի (երիկամաքարային հիվանդության) նկատմամբ նախատրամադրվածություն ունեցող հիվանդների մոտ, տուբուլոինտերստիցիալ նեֆրոպաթիայի (երիկամային խողովակների ախտահարում) և սուր երիկամային անբավարարության՝ կալցիումի օքսալատի բյուրեղացման հետևանքով։
Եթե դեղապատրաստուկի օգտագործման վերաբերյալ ունեք լրացուցիչ հարցեր, դիմեք Ձեր բուժող բժշկին կամ դեղատան աշխատակցին։
4. Հնարավոր անցանկալի ռեակցիաներ
Ինչպես բոլոր դեղամիջոցները, Գրիպպոտոն® Սաշե-ը նույնպես կարող է առաջացնել անցանկալի ռեակցիաներ, սակայն դրանք առաջանում են ոչ բոլորի մոտ։
Առավել լուրջ անցանկալի ռեակցիաներ
Որոշ անցանկալի ռեակցիաներ, որոնք առաջանում են շատ հազվադեպ (10 000 մարդուց 1-ից պակասի մոտ), պահանջում են անհապաղ բժշկական օգնություն։ Եթե նկատում եք ստորև նշված ախտանիշներից որևէ մեկը, դադարեցրեք դեղապատրաստուկի օգտագործումը և անհապաղ դիմեք բժշկի.
- Անաֆիլակտիկ ռեակցիաներ։ Հնարավոր դրսևորումներն են՝ մաշկի վրա քորով ուղեկցվող, բարձրացած ցանի (եղնջացանի) արագ առաջացում, ցանի այլ տեսակներ, մաշկի կարմրություն կամ գունատություն, բրոնխոսպազմ՝ շնչառության դժվարացմամբ, զարկերակային ճնշման կտրուկ նվազում, արագ և թույլ պուլս, որովայնի ցավ, սրտխառնոց, փսխում կամ փորլուծություն, գլխապտույտ, ուշագնացություն կամ նախաուշագնացային վիճակ։
- Անաֆիլակտիկ շոկ (ծանր ալերգիկ ռեակցիա)։ Հնարավոր դրսևորումներն են՝ զարկերակային ճնշման կտրուկ նվազում, արագ և թույլ պուլս։
- Մաշկային գերզգայունության ռեակցիաներ, այդ թվում՝ մաշկային ցան, անգիոեդեմա (կոկորդի, ձայնաճեղքի, դեմքի, շրթունքների, ըմպանի և/կամ լեզվի այտուց, որը կարող է հանգեցնել շնչառության դժվարացման՝ շնչուղիների անցանելիության վատացման պատճառով, կլման դժվարացման կամ խոսելու ունակության խանգարման) և Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ (կարմիր բծերի, բշտիկների և ցավոտ խոցերի տեսքով տարածված ցան, որն ուղեկցվում է մաշկի և լորձաթաղանթների թեփոտմամբ և շերտազատմամբ)։
Հնարավոր այլ անցանկալի ռեակցիաներ
Պարացետամոլի հետ կապված
Այս ռեակցիաների հաճախականությունը հայտնի չէ, սակայն դրանք սովորաբար հազվադեպ են առաջանում.
- թրոմբոցիտոպենիա (արյունահոսությունը դադարեցնելուն օգնող արյան բջիջների քանակի նվազում, որը կարող է դրսևորվել մաշկի կարմրությամբ կամ մանուշակագույն գունավորմամբ),
- բրոնխոսպազմ (շնչառության դժվարացում, որը կարող է ուղեկցվել շնչարգելությամբ և սուլոցային շնչառությամբ) ասպիրինի և այլ ՈՀԲԴ-ների նկատմամբ զգայուն հիվանդների մոտ,
- լյարդի ֆունկցիայի խանգարում։
Ֆենիրամինի հետ կապված
Նեյրովեգետատիվ ազդեցություններ.
- սեդատիվ ազդեցություն կամ քնկոտություն, հատկապես բուժման սկզբում,
- լորձաթաղանթների չորություն, փորկապություն, ակոմոդացիայի խանգարումներ, միդրիազ, սրտխփոցներ և մեզի պահման վտանգ,
- օրթոստատիկ հիպոտենզիա (զարկերակային ճնշման կտրուկ անկում),
- հավասարակշռության խանգարում, վերտիգո (շրջապատող առարկաների շարժման կամ տարածության մեջ պտտվելու զգացում), հիշողության կամ կենտրոնացման թուլացում, որն առավել հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ,
- շարժումների կոորդինացման խանգարում, դող,
- գիտակցության շփոթվածություն, հալյուցինացիաներ,
- ավելի հազվադեպ՝ գրգռման տիպի ազդեցություններ՝ աժիտացիա (շարժողական անհանգստություն, որը հաճախ ուղեկցվում է ուժեղ հուզական գրգռվածությամբ, տագնապի և վախի զգացումներով), նյարդայնություն, անքնություն։
Գերզգայունության ռեակցիաներ (հազվադեպ).
- էրիթեմա (մաշկի կարմրություն), քոր, էկզեմա (մաշկի ախտահարում՝ ցանի կամ բշտիկների տեսքով, որն ուղեկցվում է քորով և թեփոտմամբ), եղնջացան (քորով ուղեկցվող, մաշկի մակերևույթից բարձրացած ցանի արագ առաջացում),
- այտուց։
Հեմատոլոգիական ազդեցություններ.
- լեյկոցիտոպենիա, նեյտրոպենիա (արյան բջիջների քանակի նվազում, որը որոշ դեպքերում կարող է լինել կրիտիկական և նվազեցնել օրգանիզմի պաշտպանությունը վարակներից),
- հեմոլիտիկ անեմիա (էրիթրոցիտների քանակի նվազում՝ դրանց քայքայման հետևանքով)։
Անցանկալի ռեակցիաների մասին հայտնելը
Կարևոր է հայտնել կասկածվող անցանկալի ռեակցիաների մասին դեղապատրաստուկի գրանցումից հետո՝ դեղապատրաստուկի օգուտ/ռիսկ հարաբերակցության շարունակական մոնիթորինգն ապահովելու նպատակով։
Եթե առաջացել են սույն թերթիկ-ներդիրում նշված կամ չնշված որևէ անցանկալի ռեակցիաներ, կամ դեղապատրաստուկն անարդյունավետ է, առաջին հերթին անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել Ձեր բուժող բժշկին։
5. Գրիպպոտոն® Սաշե դեղապատրաստուկի պահպանումը
Պիտանելիության ժամկետը՝ 2 տարի։ Պիտանելիության ժամկետը նշված է փաթեթի վրա։
Դեղապատրաստուկը չի կարելի օգտագործել փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետի ավարտից հետո։
Պահել խոնավությունից պաշտպանված տեղում՝ 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։
Պահել երեխաների համար անհասանելի և տեսանելի տեղում։
6. Փաթեթի պարունակությունը և այլ տեղեկություններ
Գրիպպոտոն® Սաշե-ը պարունակում է պարացետամոլ՝ այլ դեղաբանական միջոցների հետ համակցությամբ (բացառությամբ հոգեմետ դեղամիջոցների)։
Փոշու մեկ փաթեթը պարունակում է հետևյալ ակտիվ նյութերը.
- պարացետամոլ՝ 325 մգ,
- ֆենիրամին մալեատ՝ 25 մգ,
- ասկորբինաթթու՝ 220 մգ։
Օժանդակ նյութեր. անջուր կիտրոնաթթու, ասպարտամ E951, կիտրոնի յուղ, տարտրազին E102, սպիտակ բյուրեղային շաքար։
Գրիպպոտոն® Սաշե-ի արտաքին տեսքը և փաթեթի պարունակությունը
Փոշի՝ ներքին ընդունման լուծույթ պատրաստելու համար։
Փոշին գրեթե սպիտակ գույնի է՝ կիտրոնի յուրահատուկ հոտով։ Փաթեթի պարունակությունը 100 մլ թարմ եռացրած և սառեցված խմելու ջրի մեջ լուծելիս ստացվում է թափանցիկ կամ թեթևակի օպալեսցենտ լուծույթ՝ բաց դեղնավունից մինչև դեղին գույնի, կիտրոնի յուրահատուկ հոտով։
Յուրաքանչյուր փաթեթում կա 3,0 գ փոշի՝ փաթեթավորված լամինացված փաթեթավորման փայլաթիթեղից պատրաստված թերմոզոդվող փաթեթներում (բուֆլեն)։ 10 փաթեթ, սպառողի համար նախատեսված թերթիկ-ներդիրի հետ միասին, տեղադրվում են ստվարաթղթե տուփի մեջ։
Գրանցման վկայականի իրավատեր
«Գիգա Ֆարմ» ՍՊԸ
3101, Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի, Գոգունցի փ. 3/5։
Հեռ.՝ +374 94 000 264, +7 989 633 57 59
Էլ. փոստ՝ gig.am@mail.ru«Գրիպպոտոն® Սաշե»-ը «Գիգա Ֆարմ» ՍՊԸ-ի ապրանքային նշանն է։
Արտադրող
«Ֆարմտեխնոլոգիա» ՍՊԸ
Բելառուսի Հանրապետություն
220024, ք. Մինսկ, Կորժենևսկու փ. 22։ -
Վիդեո

Էլ. փոստ՝ gig.am@mail.ru
«Գրիպպոտոն® Սաշե»-ը «Գիգա Ֆարմ» ՍՊԸ-ի ապրանքային նշանն է։
Արտադրող
«Ֆարմտեխնոլոգիա» ՍՊԸ
Բելառուսի Հանրապետություն
220024, ք. Մինսկ, Կորժենևսկու փ. 22։